«Իրենց տեղը լինեի՝ «դրայվով» կգնայի Բելառուս՝ տեսնելու համար, որ «քաղաքական ժամանակից» դուրս գտնվող պետություններ կան»,-«Արմենպրես» գործակալությունում այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Ադրբեջանի կողմից Եվրախորհրդարանի երեք անդամների՝ Արցախի սահմանադրական հանրաքվեին մասնակցելու համար «սեւ ցուցակում» ներառելու փաստին, ասաց ՀՀ առաջին օմբուդսմեն, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը:
Նրա գնահատմամբ՝ Ադրբեջանի նշյալ քայլը քաղաքական հիստերիայի նշան է:
«Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանն էլ իր հերթին նկատեց. «Ոչ ոք չի կարող հստակ ասել, որ Եվրախորհրդարանի մյուս պատգամավորները կատարվածից չեն վախենա»:
Ըստ Գրիգորյանի՝ փետրվարի 20-ի Արցախի սահմանադրական հանրաքվեին մասնակցած Եվրախորհրդարանի անդամները հստակ գիտակցել են՝ ինչո՞ւ են գնում Արցախ:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ