Բաքվում ազատազրկման մեջ գտնվող բլոգեր Ալեքսանդր Լապշինին են այցելել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները: Այս մասին բլոգերի անունից նրա ֆեյսբուքյան էջում գրել է կինը՝ Եկատերինան:
«Սաշան առողջ է և նորմալ պայմաններում է «ապրում»: Առանց հարևանների: Ամենակարևորն այն է, որ չի կորցնում ոգին և ի տարբերություն այնտեղ ժամանելու օրվան՝ նրա մոտ է վերադարձել լավատեսությունը: Ինչը հիանալի է, որովհետև միայն այդպես է հնարավոր վերապրել այս ամբողջ անհեթեթությունը»,- գրել է նա:
Եկատերինան նաև գրել է, որ այս պահին Լապշինին արգելված է զանգեր կատարել, սակայն, ըստ Կարմիր խաչի ներկայացուցիչների, այդ արգելքը, ամենայն հավանականությամբ, շուտով կհանվի:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ