«Վիգեն Սարգսյանի ասածը վերջակետ դրեց խոսակցություններին, թե «Իսկանդերը» մերը չէ, թե բերել են՝ ցույց տալու համար»,-«Բլից ինֆո» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ ռուսական լրատվական գործակալությանը տված հարցազրույցին, ասաց «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի վերլուծաբան Գարիկ Հարությունյանը:
Նա կարծում է, որ հարցազրույցում Վիգեն Սարգսյանն այլ՝ ավելի կարեւոր շեշտադրում է արել. «Նա նշեց, որ ՌԴ-ի հետ 200 մլն վարկով գնվող սպառազինության մի մասն արդեն ՀՀ-ում է: Կարեւոր էր, որ ՀՀ-ն բացի այդ վարկից, շարունակում է ռազմատեխնիկական գործակցությունը ՌԴ-ի հետ: Իհարկե, չմանրամասնեց, բայց ենթադրվում է, որ «Armhitech» ցուցահանդեսի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունն է շարունակվելու, այն է՝ ՀՀ տանկերն արդիականացվելու են տեղում՝ ՀՀ-ում»:
Ըստ փորձագետի, դա է պատճառը, որ նշյալ վարկի շրջանակում ՀՀ-ն գնում է ոչ թե տանկեր, այլ տանկերի շարժիչներ:
Մանրամասն՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ