Aravot.am-ը Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ ս է հասցնելու մարզպետի պաշտոնին զուգահեռ գլխավորելու ՀՅԴ Շիրակի մարզի նախընտրական շտաբը, արդյոք չի՞ պատրաստվում արձակուրդ վերցնել։ «Ոչ, արձակուրդ չեմ գնալու, ես այդ ամբողջ աշխատանքները կկազմակերպեմ իմ աշխատանքից դուրս։ Միանշանակ կհասցնեմ, եթե յուրաքանչյուրս պատկերացնենք, թե ինչ է նշանակում շտաբի պետ, եղած աշխատանքներն ընդամենը համակարգելու մասին է խոսքը։
Ի՞նչ եք մտածում ես առավոտից իրիկուն կուսակցական աշխատանքո՞վ պիտի զբաղվեմ, թեկուզ եթե լինեմ շտաբի պետ։ Ես էդ ժամանակը, որ ինձ տրամադրված է հանգստի, ես էդ աշխատանքները իմ ազատ օրերի հաշվին կկատարեմ ՝ բացարձակ չվնասելով պետական գործը։ Բնական է, նաև օրենքով չարգելված բոլոր իմ հնարավորություններով օգտակար կլինեմ իմ կուսակցությանը», -ասաց մարզպետը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ