Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆինանսների նախարարը՝ Սերժ Սարգսյանի տված ու կատարած խոստումների մասին (Տեսանյութ)

Փետրվար 23,2017 15:33

Արդյոք կանխատեսված 3,2 տոկոս ՀՆԱ-ն կապահովենք, հարցին, այսօր կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ասաց, որ, եթե արտաքին աշխարհում ոչ մի արտառոց բան չպատահի, ապա` ՀՆԱ-ի աճն ավելին կլինի: Թե ինչի՞ շնորհիվ, պարոն Արամյանն ասաց` ներդրված գործիքների ու ծրագրերի:

Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին, թե նախորդ տարիներին իշխանությունների, մասնավորապես, Սերժ Սարգսյանի տված նախընտրական խոստումներից կարո՞ղ է առանձնացնել մի քանիսը, որոնք իրականություն են դարձել:

«Այո, բավական շատ ծրագրեր, օրինակ՝ բնակարան երիտասարդներին ծրագիրը: Ծրագրային դրույթների մեջ եղել է նաեւ դրույթ, որ մենք պետք է աստիճանաբար մեր տնտեսական կառուցվածքը փոխենք, պետք է ոչ արտահանելի հատվածից տեղափոխվենք արտահանելի հատված: Մենք նաեւ ներկայացրել ենք կենսաթոշակային բարեփոխումների ծրագիրը: Չգիտեմ, մարդիկ ասում են, որ կենսաթոշակային բարեփոխումները խնդրահարույց են, ես վստահ եմ, որ այդ մասին մենք կխոսենք ապագայում: Դա այն լավագույն բարեփոխումն է, որը Հայաստանն իրականացնում է»,-ասաց Վարդան Արամյանը:

Մանրամասները` տեսանյութում

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728