Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուս քաղաքագետ. Ադրբեջանի քայլերը սպառնում են ՌԴ անվտանգությանը

Փետրվար 23,2017 15:08

Կիրակի օրը կայացած Արցախի Հանրապետության Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի ժամանակ դիտորդական առաքելություն իրականացրած Եվրախորհրդարանի երեք անդամների նկատմամբ Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել: Այսօր «Նովոստի-Արմենիա» մամուլի ակումբում մեկնաբանելով սույն իրողությունը, հանրաքվեում ՌԴ-ի դիտորդական առաքելության անդամ, քաղաքագետ Դենիս Դվորնիկովն ասաց, որ Արցախի հանրաքվեն հարեւան երկրի համար ջղաձգումների լուրջ առիթ դարձավ:

Բայց, ռուս քաղաքագետի համոզմամբ, Ինտերպոլը նման հարցումները պարզապես չի ընդունի, քանի որ դա վատ նախադեպ կլինի համայն աշխարհի համար. «Սա քաղաքական հարց է, իսկ Ինտերպոլը տեխնիկական աշխատանքներով զբաղվող գրասենյակ, որտեղ հարգում են սեփական աշխատանքը եւ ազատ ժամանակը: Եթե մեկ նման նախադեպ ստեղծեն, այդ գրասենյակը պարզապես կկորչի բոլոր հնարավոր տարածքային վեճերի մասին դիմումներով: Միանշանակ համոզված եմ, որ դա չի ընդունվի»:

Ադրբեջանը, քաղաքագետի կարծիքով, այդ քայլն արեց ներքին լսարանի համար`ցույց տալով, թե իշխանությունն ինչ-որ կերպ արձագանքում է Արցախի հանրաքվեին:

«Դա անհեռատես քայլ է եւ ռիսկային այն առումով, որպեսզի ոչ միայն Սերգեյ Լավրովն արտահայտվի այդ ամենի մասին շատ կոնկրետ, այլ միջազգային կառույցները, այդ թվում նաեւ Ինտերպոլը, վերջակետ դնի այդ ամենին, որին վաղ թե ուշ այդ ամենը կզզվեցնի, ինչպես զզվեցրեց Լավրովին»,- ասաց Դենիս Դվորնիկովը:

Քաղաքագետի համոզմամբ`Արցախ այցելուների նկատմամբ քրեական հետապնդումները վտանգում են ՌԴ-ի ազգային շահերն ու տարածքային ամբողջականությունը. «Դա Ղրիմի հարցն է, դա Կուրիլյան կղզիների հարցն է…Արցախ այցելուների նկատմամբ հետագա քրեական հետապնդումները կլինեն ուղիղ մարտահրավեր ՌԴ-ի ազգային շահերին եւ տարածքային ամբողջականությանը»:

Անդրադառնալով հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ կատարվածին եւ այդ համատեքստում «մասնակից» երկրների հարաբերություններում առաջացած ճեղքերին, Դենիս Դվորնիկովն ասաց, որ այդ ամենում բազմաթիվ նրբություններ կան: Այն, որ հիմա խոսվում է Լապշինին ՌԴ-ին արտահանձնելու մասին, դա նշանակում է`ընդունել նրան առաջադրված մեղադրանքը եւ ՌԴ-ում նրան դատել նույն հիմքով: «Իհարկե, լավ չէ հիմա բանտում գտնվող մարդու բարեխղճության վրա կասկածել, բայց ես կարծում եմ, որ Լապշինը բոլորիս «քաշեց»: Նա չի հասկանում, թե ինչո՞ւմն էր ինտրիգը, երբ Լապշինը որոշեց «գրգռել սագերին», ինչպես ռուսական ասացվածքում է ասվում: Քաղաքագետը կարծում է, որ բլոգերը դա անում էր հետեւողականորեն»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728