Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատ Խանդոյանը դատարանի որոշումից հետո փորձեց լքել դատական նիստերի դահլիճը

Փետրվար 23,2017 14:57

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ հեռացավ խորհրդակցական սենյակ՝ «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի եղբոր՝ Արարատ Խանդոյանի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու: Արարատ Խանդոյանն այսօր նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց:

Նման միջնորդություն ներկայացնելու պատճառը մեղադրողի ներկայացրած միջնորդությունը բավարարելու դատարանի որոշումն էր: Դատախազն այսօր միջնորդեց ապացույցների հետազոտության հաջորդականությունը փոփոխել, ըստ որի՝ այս փուլում կհրապարակվեն ու կուսումնասիրվեն տեսանյութերը, որտեղ Արարատ Խանդոյանի մասնակցությունն է երեւում:

Պաշտպանական տակտիկայից ելնելով` պաշտպանական կողմը նախընտրում էր` սկզբում հարցաքննվեն բոլոր տուժողները, հետո տեսանյութերը հրապարակվեն, բայց դատարանը բավարարեց մեղադրողի միջնորդությունը:

Արարատ Խանդոյանը դատարանի որոշումից հետո փորձեց լքել դատական նիստերի դահլիճը, ապա հետո ինքնաբացարկի միջնորդությունը ներկայացրեց, որին միացավ նաեւ պաշտպան` փաստաբան Արա Ղարագյոզյանը: Խանդոյանի միջնորդության վերաբերյալ դատարանը որոշումը կհրապարակի այսօր` կեսօրից հետո:

Հիշեցնենք, որ Արարատ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 225 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է՝ զանգվածային անկարգություններին մասնակցելը:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728