Ադրբեջանի իշխանությունները խոստացել են քրեական գործ հարուցել Եվրախորհրդարանի այն պատգամավորների նկատմամբ, որոնք դիտորդական առաքելություն էին իրականացնում Արցախում: Այսօր կառավարության նիստից հետո, պատասխանելով լրագրողների հարցին, այս առնչությամբ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն ասաց, որ այդ ամենը զավեշտի է նման:
Ըստ նրա. «Ադրբեջանի իշխանություններն արդեն վաղուց ամեն ինչ զավեշտի են վերածում՝ թե միջազգային իրավունքը, թե նույնիսկ իրենց ներքին կյանքը»:
Շավարշ Քոչարյանի համոզմամբ, Ադրբեջանի նման հայտարարությունը որեւէ կերպ չի կարող ազդել դեպի Արցախ այցելությունների վրա:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ