Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայկ Խանումյան. չենք բողոքարկելու հանրաքվեի արդյունքները, սակայն…

Փետրվար 23,2017 14:44

2017թ. փետրվարի 23-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նիստ: Պատգամավոր Հայկ Խանումյանն առաջարկել է ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի երեք անդամի փոխարեն ընտրել հինգ անդամ՝ ներկայացուցիչներ ԱԺ բոլոր խմբակցություններից: Առաջարկը դրվել է քվեարկության և մերժվել: Պատգամավորական հայտարարությունների ժամին իր ելույթում Խանումյանն անդրադարձել է փետրվարի 20-ին անցկացված սահմանադրական հանրաքվեին: Նա մասնավորապես նշել է.

«Ազգային վերածնունդ» կուսակցությունը չուներ տեղամասային հանձնաժողովի անդամներ շրջաններում և խախտումների մասին գրավոր հաղորդումներ մենք չենք ստացել: Այնուամենայնիվ քվեարկությունից հետո մենք ստացել ենք բազմաթիվ ահազանգեր համաձայն որոնց տեղի են ունեցել բաց քվեարկության զանգվածային դեպքեր Շուշիի, Հադրութի, Շահումյանի, Քաշաթաղի և Մարտակերտի շրջաններում:

Վերոնշյալ շրջանների տարբեր բնակավայրերում ցույց է տրվել մասնակցության արհեստական բարձր ցուցանիշ, որոշ դեպքերում ընտրողների անձնագրային տվյալները նախօրոք եղել են տեղամասային հանձնաժողովի մոտ: Որոշ բնակավայրերում անվավեր քվեաթերթիկները հաշվարկի ժամանակ գումարվել են «կողմին»: Նշեմ, որ մենք չենք բողոքարկելու հանրաքվեի արդյունքները, սակայն հաշվի առնելով վերոնշյալը՝ ես հանձնարարել եմ Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովում «Ազգային վերածնունդ» կուսակցության ներկայացուցչին չստորագրել համապատասխան արձանագրությունը»:

 

«Վերածնունդ» խմբակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728