ՎՏԲ-Հայաստան Բանկը իր հաճախորդների ժամանակը խնայելու և ծառայությունների մատուցման որակը բարձրացնելու նպատակով` հնարավորություն է ընձեռում ստանալ սպառողական վարկեր ավելի արագ` MasterCard Instant issue ակնթարթային տրամադրման քարտերին:
Այսուհետ ՎՏԲ-Հայաստան Բանկում աշխատավարձի 8-ապատիկի չափով և 4 մլն ՀՀ դրամը չգերազանցող սպառողական վարկերը կտրամադրվեն հաճախորդների գործող քարտերին կամ MasterCard Instant issue նոր քարտերին:
Վարկային հայտի հաստատումից հետո, վարկային պայմանագրի ստորագրման փուլում, արդեն հաստատված վարկը տրամադրվում է ակնթարթային տրամադրման հատուկ քարտերին: Վարկի գումարը ստանալու համար Բանկ կրկին այցելելու անհրաժեշտություն չի առաջանա (վարկային պայմանագրի ստորագրումից հետո), քանզի հաճախորդը արդեն իսկ կունենա MasterCard վճարային համակարգի հատուկ քարտը, որին էլ կտրամադրվի վարկը: Հաճախորդը կարող է օգտագործել իր վարկային միջոցները իրեն հարմար տարբերակով` կանխիկացնել գումարը, կատարել անկանխիկ վճարումներ և այլն:
Քարտը տրամադրվում է մի քանի րոպեների ընթացքում և արտոնյալ պայմաններով.
• Քարտի թողարկում` անվճար,
• Քարտի սպասարկում (հաճախորդի ընտրությամբ)` ամսական` 590 ՀՀ դրամ կամ տարեկան` 5900 ՀՀ դրամ,
• Գումարի կանխիկացում «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ և «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ բանկոմատներով` առանց միջնորդավճարի,
• Գումարի կանխիկացման օրական գործարքների առավելագույն գումարը` 5 մլն. ՀՀ դրամ:
Կարդացեք նաև
Սպառողական վարկերի պայմանների և սակագների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություն ստանալու համար կարող եք այցելել ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղեր, անցնել https://ru.vtb.am/retail/credits/gold/#withoutPledge հղումով կամ զանգահարել Բանկի միասնական տեղեկատվական կենտրոն` 87-87 հեռախոսահամարով: