Լրահոս
Օրվա լրահոսը

Մանկապարտեզ կազմակերպելու նպատակով նախարարությունը իր ենթակայության տակ գտնվող մասնաշենքերից մեկը կնվիրաբերի Երևան քաղաքին

Փետրվար 23,2017 13:57

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացմամբ ՀՀ կառավարության 23.02.2017թ. հերթական նիստում ընդունվել է Երևան քաղաքին գույք նվիրաբերելու մասին որոշման նախագիծը:

Երեխաների պաշտպանության ոլորտում  իրականացվող քաղաքականության շրջանակներում Նուբարաշեն համայնքում գտնվող  նախարարության համակարգի  Երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատությունը վերափոխվել է   Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնի և ազատված ննջարանային մասնաշենքը, որոշման համաձայն, նախատեսվում է տրամադրել Նուբարաշեն վարչական շրջանին՝  նոր մանկապարտեզ հիմնելու նպատակով:

Մանկապարտեզի տարածքի համար  Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի միջնորդությամբ՝  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին է դիմել Երևանի քաղաքապետը:

Քաղաքապետի առաջարկությունը նախարարությունը համարում է համահունչ կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունների բնույթին և գտնում է, որ մանկապարտեզի գործունեությունը կարելի է դիտարկել որպես մեկ համալիր գործունեություն՝ կազմակերպության գործունեության հետ, քանի որ նպատակ է հետապնդում ապահովել սոցիալական պաշտպանության ոլորտում կարիք ունեցող ընտանիքներին համապատասխան ծառայությունների մատուցումը:

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728