Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայում քննադատել են Մեհրիբանին Ադրբեջանի փոխնախագահ նշանակելու Ալիևի քայլը. ermenihaber.am

Փետրվար 23,2017 13:25

Թուրքիայի իշխանական «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) կուսակցության պատգամավոր, նոր սահմանադրության համահեղինակ Բուրհան Քուզուն քննադատել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Մեհրիբան Ալիևային երկրի փոխնախագահ նշանակելը:

Ըստ թուրքական «Bursadabugun.com» կայքի` Քուզուն, նշել է, որ նախորդ տարի նախագահական համակարգի անցած Ադրբեջանում տեղի ունեցած այս սխալը չի կարող ապագայում կրկնվել նույն համակարգին ձգտող Թուրքիայում:

Ըստ Քուզուի` նման երևույթները կապված չեն համակարգի հետ, քանի որ այժմ էլ օրենքը թույլ է տալիս, որ Թուրքիայի վարչապետը իր կնոջը փոխվարչապետ նշանակի, սակայն Թուրքիայում դա չի արվում:

«Այդպիսի ազգակցական կառավարումները որևէ մոդելի համար ճիշտ չեն, էթիկապես էլ գեղեցիկ չեն: Սակայն ամեն համակարգ էլ դա թույլ է տալիս, եթե այդպես անող լինի: Ես սխալ եմ համարում կնոջը բերել փոխնախագահ դարձնելը: Սակայն օրենքը դա չի արգելում: Այնպես որ այս օրինակը չի կարելի օգտագործել նախագահական համակարգի դեմ»:

Ադրբեջանի նախագահի տխրահռչակ նշանակումը խիստ քննադատության էր ենթարկել Թուրքիայի` նախագահական համակարգին անցում կատարելուն դեմ արտահայտվող ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) կողմից: ԺՀԿ փոխնախագահ Բյուլենթ Թեզջանը, մատնանշելով Ադրբեջանի առաջին տիկնոջ` երկրի փոխնախագահի պաշտոնում նշանակվելը, հայտարարել էր, որ նախագահական համակարգի անցնելու դեպքում Թուրքիային նմանատիպ ապագա է սպասվում:

Աղբյուր`  Ermenihaber.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728