Լրահոս
Օրվա լրահոսը

Նորանշանակ փոխմարզպետ Խաչատուր Վարագյանը ութամյա կրթություն ունի. «Ժողովուրդ»

Փետրվար 23,2017 12:52

Երեկ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Արթիկի նախկին քաղաքապետ Խաչատուր Վարագյանը նշանակվեց Շիրակի փոխմարզպետ։ Նշենք, ոք Խ. Վարագյանը Արթիկի ներկայիս ՀՀԿ-ական քաղաքապետ Մխիթար Վարագյանի եղբայրն է։ Խաչատուր Վարագյանը օրեր առաջ դադարեցրել է իր անդամակցությունը ՀՀԿ-ին եւ ՀՅԴ ռեյտինգային ցուցակով առաջադրվել Շիրակի մարզում։

Խաչատուր Վարագյանին փոխմարզպետ դարձնելու հարցում մեծ դերակատարություն ունեն մի կողմից՝ Շիրակի դաշնակցական մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, մյուս կողմից՝ անձամբ վարչապետ Կարեն Կարապետյանը։ Ու հատուկ Վարագյանի համար մարզպետարանում կառուցվածքային փոփոխություններ են իրականացվել եւ ավելացրել փոխմարզպետի երրորդ հաստիքը։ Ու սա այն դեպքում, երբ մյուս կողմից նույն կառավարությունը հորդորում է կրճատել պետական ապարատի ծախսերը՝ օպտիմալացնելով պետական գերատեսչությունները։ Բայց արի ու տես, որ այդ օպտիմալացումը վերաբերում է միայն սովորական աշխատակիցներին, որոնք չունեն թիկունք։

Իրականում ով է Խաչատուր Վարագյանը, ում համար դաշնակցական մարզպետը նման զոհողությունների է գնացել։ Խաչատուր Վարագյանը ութամյա կրթություն ունի։ Այն ավարտելուց հետո սովորել է Արթիկի ինդուստրիալ տեխնիկումում։

Ապա ծառայել է բանակում, իսկ դրանից հետո էլ սովորել Մոսկվայի սննդարդյունաբերության ինստիտուտի ցորենի վերամշակման եւ պահպանման բաժնում, ստացել ինժեներ-տեխնոլոգի որակավորում։

Ապա՝ զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ՝ լինելով «Լյուքս» արտադրության տնօրեն, հետո՝ Արթիկի շրջկոոպի արտադրության բաժնի վարիչ։

1996 թվականին ցորենի վերամշակման մասնագետը հայտնվել է «Հայռուսգազարդ»-ում (ներկայիս «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն) եւ նշանակվել Շիրակի ԳԳՄ-ի Արթիկի տեղամասի պետ (ի դեպ, այստեղից էլ նրա կապը վարչապետ Կարեն Կարապետյանի հետ)։

Եվ 2002 թվականին հեռանալով Արթիկի տեղամասի պետի պաշտոնից՝ Խաչատուր Վարագյանը շուրջ երեք տարի զբաղվել է անձնական բիզնեսով, 2005 թվականին նա նորից հայտնվել է «Հայռուսգազարդ»-ում եւ նշանակվել Շիրակի ԳԳՄ տնօրեն։

Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728