Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Եվրախորհրդարանի 3 անդամների դեմ՝ ԼՂ այցելելու համար

Փետրվար 23,2017 12:42

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել մի շարք օտարերկրացիների, այդ թվում Եվրախորհրդարանի 3 անդամների դեմ՝ Լեռնային Ղարաբաղ այցելելու համար: Այս մասին հայտնում է Trend-ը՝ վկայակոչելով Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:

Հայտարարության մեջ նշվում է, որ «հիմնավոր կասկածներ» կան առ այն, որ Եվրախորհրդարանի անդամներ՝ Լյուքսեմբուրգի քաղաքացի Ֆրանկ Էնգելը, Կիպրոսի քաղաքացի Էլենի Տեոխարուսը և Չեխիայի քաղաքացի Յարոմիր Շտետինան ԶԼՄ-ների հետ զրույցներում Լեռնային Ղարաբաղը հայտարարել են որպես անկախ պետություն, բազմիցս այցելել են այդ տարածք, իսկ փետրվարի 20-ին որպես դիտորդ ներկա են գտնվել այնտեղ անցկացվող սահմանադրական հանրաքվեին:

«Նշված անձանց նկատմամբ, որոնք մեղադրվում են Ադրբեջանի Հանրապետության Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, համապատասխան հայց է ուղարկվել Ինտերպոլին՝ նրանց նկատմամբ միջազգային հետախուզություն հայտարարելու խնդրանքով»,- ասվում է դատախազության հաղորդագրության մեջ:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728