Լրահոս
Օրվա լրահոսը

Նապոլեոն Ազիզյան. «Ծառուկյանը չոր տեղին ձեռք ա տալիս՝ կանաչում ա». «Հրապարակ»

Փետրվար 23,2017 12:25

Երեւանի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Նորք-Մարաշ ընտրատարածքներում «Ծառուկյան դաշինքի» թեկնածուներից մեկը 71-ամյա ԲՀԿ-ական Նապոլեոն Ազիզյանն է:

– Պարոն Ազիզյան, ինչո՞ւ եք այս տարիքում որոշել Ձեր «անցավ գլուխը ցավի տակ դնել», իսկապե՞ս ուզում եք պատգամավոր դառնալ, թե՞ Կենտրոնում ԲՀԿ-ին ուժեղ թեկնածու էր պետք։

– Նախ՝ տարիքային սահմանափակում չկա, երկրորդն էլ՝ Թրամփն իմ տարիքում ու մի քիչ էլ ավել դարձավ ԱՍՆ նախագահ, Ավստրիայում նախագահ դարձավ ինձանից մի երեք տարի մեծ մարդ։ Տեսեք՝ Լեւոն Տեր- Պետրոսյանն էլ ինձանից ուղիղ մեկ տարի մեծ է, նույն օրն ենք ծնվել։ Էդ հարցերը լավ կլինի իրենց էլ տաք։

– Ռեյտինգային ընտրակարգն ավելի դժվար է, քան մեծամասնականը, Ձեր շանսերն ինչպե՞ս եք գնահատում, մանավանդ՝ ՀՀԿ-ից ուժեղ մրցակիցներ ունեք։

– Այո, բոլորին էլ գիտեմ, բոլորն էլ ուժեղ մարդիկ են, լավ մարդիկ են, ով կկարողանա, նա էլ կանցնի։ Ըմբշամարտի ժամանակ ասում են՝ խալին ցույց կտա, հիմա չխոսանք, ընտրությունները ցույց կտան։

Ինձ ձայն պիտի տան այն մարդիկ, ովքեր հավատում են «Ծառուկյան դաշինքին», իրավունք էլ չունեն չհավատալու, որովհետեւ Ծառուկյանը չոր տեղին ձեռք ա տալիս՝ կանաչում ա, ինչ խոստանում է ժողովրդին, արդեն կարելի է իրականություն համարել։ Բացի դրանից, ես ունեմ իմ ընտրազանգվածը, նոր մարդ չեմ, ովքեր ինձ ճանաչում են, գիտեն, որ մխրճվելու եմ մեր թիմի ծրագրերը կյանքի կոչելու մեջ։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728