Լրահոս
Օրվա լրահոսը

«Խորհրդարանն ավելի վատն է լինելու»

Փետրվար 23,2017 12:14

«Ցավոք, այսօր ամեն ինչ այնքան է այլասերվել, որ լուրջ խնդիրների մասին խոսելը նոնսենս է: Երբ տեսնում ենք, թե ովքեր են տարածքային ընտրությունների արդյունքում գալու խորհրդարան` այս խորհրդարանն ավելի վատն է լինելու: Ամեն ինչ փողի հույսին է»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

Տարածքային ցուցակները նա ծուղակ է համարում ու չի բացառում, որ հենց իշխանությունն այդ ծուղակում հայտնվի. «Մեկին պատգամավոր են խոստացել, մյուսին՝ համայնքի ղեկավար, երրորդին՝ այլ բան, եւ սեփական բարիքի համար նրանք միեւնույն տարածքում կռվի մեջ են մտնելու: Մի տարածքում կարող է 60-ից ավելի թեկնածու լինել: Հասկանալի է, որ բոլորն էլ ինչ-ինչ ձեւերով պետք է փորձեն ինչ-որ բանի հասնել: Պատկերացրեք ժողովրդի խառնաշփոթը` ո՞ւմ ձայն տան, ո՞նց տան, ինչի՞ համար տան: Բոլորը շռայլ գումարներ են խոստանում, պարտքերն ու վարկերը մարել են խոստանում, գաղափարների մասին ոչ ոք չի խոսում»:

 

Կարդացեք

 

«Առավոտ»

23,02.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728