Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ցավոք, մեր համայնքի ներկայացուցչին մենք չկարողացանք ընտրել, ուղղակի նրան «նշանակեցին»

Փետրվար 23,2017 11:55

Եզդիների ազգային միավորման նախագահը
երեկ դիմել է հանրապետության նախագահին

ՀՀ Սահմանադրության 89-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ «Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով տեղեր են հատկացվում ազգային փոքրամասնությունների համար»: Փառք Աստծո, կարեւոր է, որ մեր երկրում ազգային փոքրամասնությունները կունենան իրենց ներկայացուցիչը մեր ներկայացուցչական մարմնում: Որի համար մենք բազմիցս մեր երախտագիտությունն ենք հայտնել Ձեզ, մեր երկրի ղեկավարությանը եւ մեր հասարակությանը՝ նման քաղաքական որոշում կայացնելու համար: Այն անհրաժեշտություն է ազգային փոքրամասնությունների կարգավիճակից բխող հարաբերությունների կարգավորումն ապահովելու համար:
ՀՀ Սահմանադրության 88-րդ հոդվածը սահմանում է, որ Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է, մեր երկրում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Իսկ ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, ընդհանուր հավասար, ազատ եւ ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա: Ցավոք, մեր համայնքի ներկայացուցչին մենք չկարողացանք ընտրել, ուղղակի նրան «նշանակեցին», շատ շատերիս համար անհայտ ձեւով եւ պայմաններում: Չգիտես ինչ սկզբունքով, հաշվի չառնելով մեր ընտրողների մեծամասնության կամքը: Որի պատճառով մեր համայնքի մեծամասնությունն այսօր անտեղյակ է, թե ո՞վ է մեր ներկայացուցիչը եւ մի տեսակ հավատն ու վստահությունը կորցրել է:

Վստահ եմ՝ այն խնդիրներ չի կարող առաջացնել, սակայն հավատացեք, ի վերջո, մենք պարտավոր ենք լուրջ վերաբերվել ընտրություններին, որովհետեւ այսօր ընտրվողներից շատ բան է կախված, թե հետագայում ովքեր ինչ ուղղությամբ կտանեն մեր ժողովրդին եւ նույնիսկ մեր պետությանը: Վերջերս Ձեր խոսքում Դուք ասացիք, որ մենք համակարգ ենք փոխում, նոր համակարգ ենք ստեղծում եւ այդ պարագայում մեզ ոչ մի բացթողումներ եւ անհարթություններ պետք չեն: Այնպես որ, ինչպես էլ նայենք, ինչ դիրք էլ նախընտրենք, միեւնույն է, այսօր մեր համայնքի մեծամասնությանը հնարավորություն չտրվեց լիարժեք ընտրություն անել: Այո, մենք ընտրություն չարեցինք, այլ մեր ներկայացուցիչներին նշանակեցին մեր փոխարեն: Մոռանալով, որ ընտրությունների թեման ոչ միայն ընտրվել ցանկացողների համար է կարեւոր, այլ ընտրողների համար նույնպես:

Մեր ներկայացուցչի նշանակումը կարող է նաեւ ինչ-որ տեղ ժողովրդի հավատը փոխել ընտրությունների գործընթացի, նրա հասարակական, քաղաքական իմաստի եւ բովանդակության հանդեպ:

Մեծարգո նախագահ, համոզված ենք, որ մեր՝ Հայաստանում ստացած դաստիարակությունը, մեր բարոյական նկարագիրը, հայրենիքի հանդեպ մեր պարտքը, մեզ երբեք չի շեղի մեր ճիշտ ուղուց, մենք, իհարկե՝ մեր միավորման համակիրները կքվեարկենք կառավարող կուսակցության, կայունության, անվտանգության, պետականության օգտին: Մենք շատ լավ գիտենք, որ մեր «թթվածինը» կայուն, անվտանգ, հզոր, բարեկեցիկ, արդար Հայաստանում է: Խորհրդարանական ընտրությունները պետք է ամրապնդեն մեր ժողովրդի հավատը՝ սեփական ուժերի եւ ապագայի նկատմամբ: Այս ընտրությունները պետք է ծառայեն ինչպես անձնական բարօրության, այնպես էլ մեր ընդհանուր հայրենիքի հզորացմանը: Ձեր ղեկավարությամբ ստեղծվել են բավարար հնարավորություններ, կա քաղաքական կամք, անցկացնենք ազատ, արդար, թափանցիկ եւ արժանահավատ ընտրություններ: Հավատացեք, Արարատի մարզի, Արմավիրի մարզի, մեր համայնքի մեծամասնության, որոնցից հարյուրավորների դիմումները գտնվում են Ձեր աշխատակազմում եւ եզդիաբնակ ամենամեծ գյուղի՝ Շամիրամի ընտրողները խնդրում են Ձեզ եւ հավատացած են, որ Դուք կհանձնարարեք, որ մեր համայնքը ՀՀ Ազգային ժողովում իր ընտրված ներկայացուցիչն ունենա եւ ոչ թե նշանակված անձը:

Ի սեր Աստծո, հանձնարարեք պայմաններ ստեղծեն, որ մեր համայնքն ինքնուրույն, ազատ, արդար, թափանցիկ ընտրի մեր ներկայացուցչին: Իսկ ձեւը մենք կառաջարկենք:

 

ԱՄՈ ՇԱՐՈՅԱՆ
«Միդիա-Շանգալ» եզդիների ազգային
միավորում հ/կ խորհրդի նախագահ

 

«Առավոտ»

23,02.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728