ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտի տնօրեն, Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ Գեւորգ Պողոսյանը փետրվարի 1-5-ը Երեւանում եւ մարզերում սոցիոլոգիական հետազոտություն անցկացնելիս կարեւորում է այն, թե որքանով է մեր հանրությունն իրազեկված ընտրություններից։ Պարզվել է, որ հարցվածների 70 տոկոսից ավելին տեղյակ է, որ լինելու են ԱԺ ընտրություններ։ Իրազեկվածների մոտ 60 տոկոսը նշել է, որ մասնակցելու է։
Նկատեցինք, որ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը, օրինակ, այն տեսակետն է հայտնել, որ Գագիկ Ծառուկյանի ընտրազանգվածը նախկինում իր ձայնը կտար Կոմունիստական կուսակցությանը։ «Հետաքրքիր դիտարկում է (ծիծաղում է)։ Գագիկ Ծառուկյանին ավելի շատ ճանաչում են որպես բարեգործի, բիզնեսմենի, քան կուսակցության առաջնորդի։ Այն փաստը, որ ինքը բարերար է, շատ խավերի է օգնում, որքան կարողանում է, Գագիկ Ծառուկյանին բերում է դիվիդենտներ։ Մենք քաղաքական գործիչների անուններ էինք տալիս եւ խնդրում գնահատել. ամենաբարձր վարկանիշն ունեին Գագիկ Ծառուկյանը եւ վարչապետ Կարեն Կարապետյանը։ Մյուս բոլոր հայտնի քաղաքական գործիչներն ունեին շատ ավելի ցածր վարկանիշ»,- ասաց Պողոսյանը։ Նա հավաստիացնում է, որ իր ընտրազանգվածն ունի նաեւ Հանրապետական կուսակցությունը. «Շատ կառույցներ կապված են ՀՀԿ-ի հետ՝ որպես իշխանությունը կրող կուսակցություն։ Իհարկե, արդեն խոսակցություններ կան, որ ընտրակաշառքներ են բաժանում, բայց կան շատ մարդիկ, որոնք անկեղծորեն ընտրում են ՀՀԿ-ին, մյուսներն էլ ունեն իրենց ընտրողները»։
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում