Լրահոս
Օրվա լրահոսը

«Շիկահող» պետական արգելոցում ստուգայցերի ընթացքում հանդիպել են 5 հատ եվրոպական այծյամ

Փետրվար 23,2017 11:50

ՀՀ բնապահպանության նախարարության «Դիլիջան» ազգային պարկում շարունակվում են ուժեղացված ռեժիմով ստուգայցերն` ապօրինի ծառահատումների և որսագողության դեպքերը կանխարգելելու և բացահայտելու նպատակով:

Պարկի աշխատակիցների կողմից շուրջօրյա շրջայցերի ընթացքում հայտնաբերվել է 2 անտառխախտման դեպք /ապօրինի 8 ծառահատում/, կազմվել են անտառխախտման արձանագրություններ և ուղարկվել ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժին` շրջակա միջավայրին հասցված վնասը հաշվարկելու և գործին համապատասխան ընթացք տալու համար:

«Դիլիջան» ազգային պարկի տարածքների հսկողությունն ուժեղացնելու և հակահրդեհային միջոցառումներն առավել արդյունավետ կազմակերպելու համար պահպանության բաժնի աշխատակիցների կողմից կազմվել է հակահրդեհային ծրագիր, որը ներկայացվել է ՀՀ Տավուշի մարզպետարան` համաձայնեցման:

Համապատասխան նյութեր են տրամադրվել «Դիլիջան» քաղաքի և Տավուշի մարզային պարբերականներին` որսագողության, ապօրինի ծառահատումների, արածեցումների, ապօրինի շինությունների, հողազավթումների, հրդեհների դեմ պայքարի վերաբերյալ իրազեկում ապահովելու նպատակով:

«Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից մեկ շաբաթվա ընթացքում հարակից համայնքների բնակչությանը տրամադրվել է քամատապալ, հողմատապալ փայտանյութից առաջացած  30 խ.մ. վառելափայտ:

ՀՀ բնապահպանության նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային  համալիրի պահպանվող տարածքներում իրականացվող հսկողական միջոցառումների արդյունքում շաբաթվա ընթացքում իրավախախտման դեպքեր չեն արձանագրվել։

Իրականացվել են ստուգայցեր «Զանգեզուր» կենսոլորտային  համալիր» ՊՈԱԿ-ի «Շիկահող» պետական արգելոցում, որոնց ընթացքում տարածքում հանդիպել են 5 հատ  եվրոպական այծյամ, 4 հատ աղվես, 4 հատ աքիս, 3 հատ քարակզաքիս, 1 հատ եվրոպական անտառային կատու և 14 հատ շնագայլ։

Չվող թռչնատեսակներից վաղաժամ վերադարձ է նկատվել սովորական սարյակի մոտ:

ՀՀ բնապահպանության նախարարության բնության հատուկ պահպանվող մյուս տարածքներում շարունակվում են ուժեղացված ռեժիմով պահպանման աշխատանքները:

 

ՀՀ բնապահպանության նախարարություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728