Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ճանաչողական ուղեցույց զբոսաշրջիկների համար

Փետրվար 23,2017 11:30

ՀՀ բնապահպանության,  ֆինանսների, տարածքային կառավարման և զարգացման,  մշակույթի,  տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունների և ՀՀ բնապահպանության նախարարության բնության պետական թանգարանի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեում:

Հանդիպմանը քննարկվել են Համաշխարհային բանկի «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացում» վարկային ծրագրի շրջանակներում՝ զբոսաշրջության երթուղիները տեղեկատվական նշաններով ապահովելու հետ կապված հարցեր:

Ներկայացվել է զբոսաշրջային-տեղեկատվական նշանների տեղադրման և տեղեկատվական համակարգի ապահովման հայեցակարգի նախնական տարբերակը, ինչը  կնպաստի զբոսաշրջության զարգացմանը՝ զբոսաշրջային արժեք ներկայացնող վայրերի, բնության հատուկ պահպանվող տարածքների (արգելոցներ, ազգային պարկեր, արգելավայրեր և բնության հուշարձաններ) վերաբերյալ տեղի բնակչության և այցելուների իրազեկվածության բարձրացմանը:

Զբոսաշրջային ցուցանակները և նշանները կարևոր բաղադրիչ են այցելուների համար հաճելի և հյուրընկալ միջավայր ապահովելու համար: Զբոսաշրջային-տեղեկատու ցուցանակներն ուղղության ցուցիչ-նշաններ են, որոնք այլ նշաններից տարբերվում են նրանով, որ գրվում են սպիտակ տառերով շագանակագույն հիմնագույնի վրա, և կարող են պատկերանշաններ պարունակել այն տեղանվան վերաբերյալ, որի մասին տեղեկություն է ներկայացվում: Զբոսաշրջային-տեղեկատու նշանների գույնը և ոճը նույնականացվում է զբոսաշրջային ոլորտի հետ, և դրանք հեշտությամբ ճանաչելի դարձնում ճանապարհորդների համար:

Վերոնշյալ գերատեսչությունների համատեղ ջանքերով կամփոփվեն զբոսաշրջային-տեղեկատվական ցուցանակների ուղեցույցների ստեղծման աշխատանքները և տեղեկատվական նշանները կտեղադրվեն Հայաստանի ողջ տարածքում:

 

ՀՀ բնապահպանության նախարարություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728