Զինված հակամարտությունները չափազանց շատ տառապանքներ ու ավերածություններ են բերել ԵԱՀԿ ամբողջ տարածքում, այդ հակամարտությունները ռազմական լուծում չունեն: Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հայտարարել է Ավստրիայի արտգործնախարար, ԵԱՀԿ նախագահ Սեբաստիան Կուրցը: Նրա խոսքով՝ այդ հակամարտությունները պետք է լուծվեն քաղաքական ճանապարհով:
«Որպես համանախագահող երկիր՝ Ավստրիան աջակցում է ԵԱՀԿ տարածքում, մասնավորապես Վրաստանի, Մերձդնեստրի և Լեռնային Ղարաբաղի հակամարտություններում խաղաղ լուծումների հասնելու բոլոր ջանքերը»,- ասել է Կուրցը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ