Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերից հայտնում են, որ այնտեղ հայտնվել են ընտրատարածքի վարկանիշային ցուցակով որոշ թեկնածուների «էմիսարներ», որոնք փորձում են ճշտել իրենց թեկնածուի ընտրվելու հնարավորությունները եւ ընտրողներին ուղղորդել:
Նշենք, որ պաշտոնապես ընտրությունների քարոզարշավը մեկնարկելու է մարտի 5-ին: Տավուշի մարզի շատ բնակիչներ ընտրակաշառքի սպասելով՝ «Առավոտի» թղթակցին հարցրել են, թե խորհրդարանական ընտրություններում մեկ քվեի համար ինչքա՞ն են վճարելու:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ