Նախընտրական խոստումների տոպրակը բացվել է՝ հայաստանյան հորերից նավթ է ժայթքելու, 18 տարեկաններին բանակ չեն տանելու, նվազագույն աշխատավարձը կդառնա 80 հազար դրամ, իսկ արագաչափերը թափվելու են Նուբարաշենի աղբանոց: Խոստումներն ինձ համոզիչ չեն թվում: Ինչպես նաեւ շատ-շատ այլ բաներ:
Ինձ համոզիչ չի թվում Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից Օհանյանի եւ Օսկանյանի հետ դաշինք կնքելը, դաշինքի մեջ սեփական անունը մտցնելը, իսկ հետո Արմեն Մարտիրոսյանին առաջին պլան մղելը: Եթե Րաֆֆին չէր ցանկանում առաջին դերերում հանդես գալ, ապա թող դաշինքը կոչվեր Օհանյան-Արմեն-Օսկանյան (ՕԱՕ)՝ էլի վատ չէր հնչի: Չնայած ես շարունակում եմ պնդել, որ «Համախմբումը» եւ այնտեղ ներգրավված մարդիկ՝ Անդրանիկը, Էլինարը, Երվանդը, Վահեն, Կարենը՝ Օսկանյանի գլխավորությամբ, շատ լավ հանդես կգային ընտրություններում առանց արհեստական դաշինքների: Անշուշտ, թվարկածս մարդիկ արժանի են տեղ զբաղեցնելու խորհրդարանում: Ծանրաքարշ, ոչ կոմպակտ, կարելի է ասել՝ ասիմետրիկ դաշինքի առկայությունը աշխատանքը դարձնում է պակաս արդյունավետ:
Ինձ չի համոզում, երբ Արարատ Զուրաբյանը պնդում է, որ քննադատել է ոչ թե Ծառուկյանին, այլ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Որովհետեւ հաշվի չի առնվում մի «փոքրիկ» նրբություն: Նա քննադատել է Տեր-Պետրոսյանին՝ Ծառուկյանին, այսինքն՝ օլիգարխիայի առաջատարներից մեկին, միանալու համար՝ համարելով, որ համակարգի ներկայացուցչին միանալով հնարավոր չէ պայքարել համակարգի դեմ: Եվ դրա մեջ, անշուշտ, կա տրամաբանություն: Բայց նույն տրամաբանության համաձայն՝ նույն օլիգարխին իր՝ Զուրաբյանի միանալը նույնքան քննադատելի է:
Ինձ համոզիչ չի թվում, երբ իշխանությունն ասում է, որ պայքարելու է կոռուպցիայի դեմ, որովհետեւ եթե թեկուզ անցած 10 տարվա ընթացքում պայքարեին, ապա, ասենք, կադաստրի կամ հարկայինի շարքային աշխատակիցը 100 անգամ լավ չէր ապրի, քան համալսարանի պրոֆեսորը: Հիշում եմ 1996 թվականի նախընտրական քարոզարշավի ժամանակ Ռուբեն Հակոբյանի ելույթը, երբ նա ասաց՝ այս իշխանություններն ասում են, որ պայքարելու են կոռուպցիայի դեմ, բայց նրանք եւ կոռուպցիոներները նույն համակարգի երկու թեւերն են, իսկ երկու թեւերի ամենաբնական շարժումը ծափահարությունն է:
Ինձ չի համոզում գավառցի օլիգարխ Տիգրան Արզաքանցյանը, որն ասում է, թե իր մարզում կկասեցնի արտագաղթը: Գուցե նա չգիտի, որ արտագաղթը հնարավոր չէ կանխել 5 տարին մեկ կարիքավորներին փող բաժանելով: Բայց իր կուսակցությունում՝ ՀՀԿ-ում, կան խելացի մարդիկ, որոնք կարող են դա բացատրել: Ընդհանրապես՝ ով արտագաղթը կասեցնելու խոստում է տալիս՝ որ կուսակցությունից էլ լինի, պարզապես մոլորեցնում է մարդկանց:
Միակ մարդը, որի խոստումներին հավատում եմ, Գագիկ Սուրենյանն է: Այնպես որ, վստահաբար կարող եմ ասել՝ վաղը եւ մյուս օրը եղանակը տաքանալու է:
Կարդացեք նաև
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
“Անհամոզիչ” բառն ինձ չի համոզոմ`հայերեն չի հնչում:
Հոդվածագրի պնդումը. — Ընդհանրապես՝ ով արտագաղթը կասեցնելու խոստում է տալիս՝ որ կուսակցությունից էլ լինի, պարզապես մոլորեցնում է մարդկանց: —
Ակնարկ եզրակացության. Ընդհանրապես՝ արտագաղթը կասեցնել հնարավոր չէ, թե չէ՝ Սերժ Ազատին վաղո՜ւց այն կասեցրած կլիներ…
*Որքան մոտենում են ընտրությունները, այնքան հավակնորդները դառնում են ՛՛ապուշ՛՛, դե իսկ ամեն ինչ մխտռած իշխանություները, բնականաբար՝ ՛՛պուպուշ՛՛…
Ի դեպ՝ ՛՛Ծանրաքարշի՛՛ մասին. Եթե փորձում էիք ՀՀԿ-ի մրցակիցներին ինչ-որ կերպ նսեմացնել, փնովել, ապա ասեմ, որ ծանրաքարշը այն գնացքն է, որն ի վիճակի է շատ ծանր բեռնել քարշել, ասենք՝ արտաքին պարտքը, միապետական մենաշնորհները, կոռուպցիան, անարդարադատական համակարգը և այդ ամենի հետևանք արտագաղթը:
Ի՞նչն է նաև հետաքրքիր, որ եթե նկատի ունենայիք ծանրաքաշը, ապա կստացվեր որ մյուսներն են թեթև քաշային…
«Իշխանության յուրացումը որեւէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է:»
Սկսած ԼՏՊ-ի հհշկ-ից մինչեւ ՍՍ-ի հհկ-ն, որպես («քաղաքական») կազմակերպություն, յուրացրել են իշխանությունը:
«Կուսակցություններ եւ արհեստակցական միություններ ստեղծելու եւ դրանց անդամագրվելու իրավունքներն օրենքով սահմանված կարգով կարող են սահմանափակվել զինված ուժերի, ոստիկանության, ազգային անվտանգության, դատախազության մարմինների ծառայողների, ինչպես նաեւ դատավորների եւ սահմանադրական դատարանի անդամի նկատմամբ:»
Իսկ գլխավոր հրամանատարը իրավունք ունի՞:
«Հողի uեփականության իրավունքից չեն oգտվում oտարերկրյա քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք, բացառությամբ oրենքով նախատեuված դեպքերի:» Համ մեխին, համ նալին…
«Շուկայում մենաշնորհ կամ գերիշխող դիրքի չարաշահումը եւ անբարեխիղճ մրցակցությունն արգելվում են:» Պայքար, պայքար, պայքար կոռուպցիայի դեմ մինչեւ վերջ:
Նրանք, ովքեր գրել են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, ընդհանրապես ի՞նչ են մտածել կամ ու՞մ համար են գրել:
Վերցրեք օրինակ Նժդեհից կամ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանից, վերադարձեք, ազատագրեք ձեր ծննդավայրերը եւ այնտեղ դարձեք պատգամավորներ:
Միակ մարդը, որի խոստումներին հաւատում եմ, “վերջի բոլշեւիկն” է: Երդուեց նարիմանովի արեւով, որ ինքը՝ Սերժ Սարգսեանը, այլեւս երբէք չի հաւակնի վարչապետի պաշտօնին, ուրեմն վստահաբար՝ վաղը կամ միւս օրը կդառնայ վարչապետ… 🙂
Ծանրաքարշ, ոչ կոմպակտ, կարելի է ասել՝ ասիմետրիկ դաշինքի առկայությունը աշխատանքը դարձնում է պակաս արդյունավետ:
Ոչինչ՝ թող մի հատ էլ ծանրակշիռ ու ասիմետրիկ դաշինք լինի: «Վերջի բոլշեւիկի» պատկերացումներով՝ ազգային ժողովն «արդիւնաւէտ» կարող է լինել միայն իր բուծած մանրապճեղ-ինստիտուցիոնալ-սիմետրիկ-յաճախորդական «դաշինքներով»… 🙂
Բռավո Ա Աբրահամյան, ինչ լավն էր, հատկապես ՝ ֆինալը:
Էքսպոզիցիան էլ պակասը չէր, յատկապէս՝ տոպրակը… 🙂
1996 թվականը սխալ է պարոն Աբրահամյան:
Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի վարչապետ է նշանակվել 1997-ին, իսկ առաջին անգամ նախագահ դարձել՝ 1998-ին: 1996-ին նա Ղարաբաղի նախագահն էր:
Գրած է` Ռուբեն Հակոբյան