Այն անվտանգ միջոց չէ, պետք է կիրառել
միայն մասնագետ բժշկի հսկողության ներքո
Պատահական չէ, որ կրոնական ծեսերի մեջ պասն ու ծոմը նշանակալի տեղ են գրավում: Որոշ դեպքերում սովը կարող է բուժել քաղցկեղը: Այսպես է ասել ռուս բժիշկ, բնաբույժ Գալինա Շատալովան՝ իր «Բնական ապաքինում» գրքում:
Ի՞նչ արդյունք է ունենում սովը: Ըստ բնաբույժի՝ նախ՝ բեռնաթափում է օրգանիզմի բոլոր համակարգերն ու օրգանները, նրանց հանգստանալու եւ իրենց բնական վիճակին վերադառնալու հնարավորություն է տալիս: Եվ հետո՝ օրգանիզմը մաքրում է կուտակված թափոններից:
«Սովաբուժության ընթացքում օրգանիզմն անցնում է սեփական պաշարների սնվելուն: Այդ պատճառով, հենց սկզբից ուզում եմ զգուշացնել, որ սովաբուժությունն անվտանգ միջոց չէ, եւ այն պետք է կիրառել միայն մասնագետ բժշկի հսկողության ներքո: Երկարատեւ սովի դեպքում հնարավոր է, որ օրգանիզմը թունավորվի իր իսկ հյուսվածքների քայքայումից առաջացած նյութերից: Դրանից խուսափելու համար սովաբուժությունը ուղեկցվում է մաքրող հոգնաներով: Պետք է նշել, որ բացարձակ սովաբուժության ես դիմում եմ շատ հազվադեպ»,-ասել է բժշկուհին՝ ավելացնելով, որ նրան երբեմն սովաբուժությունը խիստ անհրաժեշտ է եղել:
Նրա խոսքերով՝ սովաբուժությունից հետո սնունդ ընդունելուն անցնելիս պետք է սկսել շատ քիչ կերակրաբաժնից եւ գնալով ավելացնել: Սովաբուժության ընթացքում չի կարելի որեւէ դեղամիջոց ընդունել, նույնիսկ գլխացավի դեղ կամ քնաբեր: Սակայն դեղաբույսեր օգտագործել կարելի է, հատկապես վիտամին C պարունակող:
«Քաղցկեղի դեմ կարելի է օգտագործել բազուկ, գազար, խնձոր, կարմիր հաղարջ, ցորեն, վարսակ, գարի, հնդկացորեն: Շատ սահմանափակ քանակությամբ թույլատրելի են մեղրը, կիտրոնի հյութը, սոխը, սխտորը: Մնացած բանջարեղենը, մրգերն ու հացահատիկները կարելի է օգտագործել արդեն սովաբուժությունից հետո, երբ օրգանիզմը մաքրված է թափոններից»,-նշել է բնաբույժը:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ»
22,02.2017