Մոսկվայում մեկնարկած «Aeroflot Open» շախմատային մրցաշարի երկրորդ օրը ուժեղագույնների խմբում հանդես եկող մինչեւ 18 տարեկանների աշխարհի չեմպիոն Մանուել Պետրոսյանը (նկարում) մեկնարկային անհաջողությունից հետո հաղթանակ տարավ, Հայաստանի ազգային հավաքականի անդամ Սերգեյ Մովսիսյանը ոչ-ոքի արեց, իսկ Տիգրան Հարությունյանն ու Հայկ Մարտիրոսյանը պարտություն կրեցին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ