Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱՍԱ-ն հայտնաբերել է 3 պոտենցիալ բնակելի մոլորակ

Փետրվար 22,2017 23:13

Գիտնականները եկել են այն եզրակացության, որ Ջրհոսի համաստեղությունում TRAPPIST-1 աստղն ունի 7 մոլորակից բաղկացած համակարգ՝ Երկրի չափսերով: Այս մասին, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է ՆԱՍԱ-ի գիտական տնօրինության ղեկավար Թոմաս Ցուրբուխենը:

Նրա խոսքով՝ այդ 7 մոլորակներից  3-ում պայմանները համապատասխանում են կյանքի գոյատևման համար: «Մենք այս բացահայտմամբ հսկայական քայլ ենք կատարում»,- ասել է Ցուրբուխենը: Նա հավելել է, որ այն կարող է զգալի նշանակություն ունենալ կյանքի համար պիտանի բնակելի միջավայրի հայտնաբերման ուղղությամբ:

Իր հերթին Բելգիայի Լիեժի համալսարանի տեխնոլոգիաների և աստղաֆիզիկայի հետազոտությունների ինստիտուտից Միկաէլ Ժիյոնը, որը պատասխանատու է էկզոմոլորակների հետազոտության համար, պարզաբանել է, որ երեք մոլորակների վրա կարող է գոյություն ունենալ ջուր՝ հեղուկ վիճակով:

Գիտնականները պարզաբանել են, որ TRAPPIST-1-ին ամենամոտ գտնվող 3 մոլորակներում ենթադրաբար շատ շոգ է կյանքի համար, իսկ ամենահեռու մոլորակում՝ չափազանց ցուրտ:

Բացահայտումն արվել է Ժիյոնի թիմի կողմից, հենց նա էլ անցյալ տարի առաջին անգամ բացահայտնել էր այդ մոլորակային համակարգը: Բելգիացու գնահատականներով՝ սա կարող է լինել «14 տարվա մեջ ամենամեծ բացահայտումը»:

Ավելի վաղ ենթադրվում էր, որ TRAPPIST-1 աստղի համակարգում գոյություն ունի միայն 3 էկզոմոլորակ:

Անցյալ տարվա հուլիսին Ժյուլիեն դե Վիտը Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանից հայտնել էր, որ եթե գիտնականները այդ համակարգի էկզոմոլորակներում հայտնաբերեն հեղուկ ջուր, ապա 10-25 տարի հետո հնարավոր կլինի որոշել երկրային մարմիններում կյանքի առկայությունը:

TRAPPIST-1  կարմիր թզուկը գտնվում է Արեգակից 40 լուսնային տարի հեռավորության վրա:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728