Լրահոս
Օրվա լրահոսը

«Այրել, այրել, այրել». Ֆիլմ, որ ստիպում է մտածել

Փետրվար 22,2017 21:50

Մահացած ընկերոջ աճյունի մոխիր, համակարգիչ ու նշված ընկերոջ խորթ հոր մեքենա… ահա սրանք են անհրաժեշտ իրերը մեքենայով ճանապարհորդելու համար:

«Այրել, այրել, այրել»–ը 5-րդ ֆիլմն է, որ հանդիսատեսը տեսավ բրիտանական ֆիլմերի փառատոնի շրջանակներում: Ֆիլմը տեղիք է տալիս մտածել դայակ բառի անգլերեն տարբերակի՝ «nanny»-ի արտասանության, մարդկանց հանդեպ ատելության («Ատում եմ մարդկանց» արտահայտությունն այն առաջիններից է, որ լսում եք ֆիլմի հենց սկզբում) ու մահվան մասին:

2015 թվականին թողարկված այս ֆիլմն, ունենալով բազմիցս կրկնված սցենարային գիծ, առանձնանում է մի շարք դեպքերով, որոնք հնարավոր է այլ ֆիլմերում չհանդիպեք: Օրինակ մի ռանչոյում տեղի ունեցող ճոխ մուշտակներով երեկույթ, որի ընթացքում, չգիտես ինչու, դեզ վառելը պաշտոնական ու հետաքրքիր (դատելով գլխավոր հերոսների դեմքի արտահայտությունից) իրադարձություն է:

Մեկ այլ յուրահատուկ պահ կարելի է համարել իգական սեռի գլխավոր հերոսներից մեկի՝ Քրիստոսի դերը ժամանակավոր ստանձնելն ու եկեղեցու խաչի վրա կապվելը: Վերջինս, սակայն, բավականին հուզիչ տեսարան էր, քանի, որ հենց այդտեղ է, որ Ալեքսը՝ խաչին կապված հերոսուհին, ընկերուհուն պատմում է իր կատարած ամենամեծ մեղքի մասին:

Սցենարը հաջողված է այնքանով, որ ստիպում է ֆիլմից հետո մտածել. արդյո՞ք սա այն կյանքն է, որով ինքդ ուզում ես ապրել: Ֆիլմի ժանրը նշված է սև հումոր, դրամա, ինչը միանգամայն համապատասխանում է իրականությանը: Այն ներկայացնում է կյանքի լավ ու վատ կողմերը, աստիճանաբար մեռնող մեկի էմոցիաները՝ նախանձն, ափսոսանքը, բարկությունը, մահվանից առաջ մի բան փոխելու ցանկությունը:

«Այրել, այրել, այրել»-ի վիզուալները հաջողված են. հիանալի կադրեր են վերցված ողջ ճանապարհորդության ընթացքում:

Այս ֆիլմը 2016-ին ցուցադրվել է նաև Օդեսայի միջազգային ֆիլմերի փառատոնի և Սեուլի՝ կանանց մասին միջազգային ֆիլմերի փառատոնի շրջանակներում:

Մելանի ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728