ԿԸՀ այսօրվա նիստում հանձնաժողովի անդամների քվեարկությամբ հաստատվեցին առաջիկա ԱԺ ընտրությունների քվեարկության կարգին առնչվող մի շարք դրույթներ:
«Ընտրական նոր կանոնակարգի համաձայն՝ ընտրողը, ստանալով կուսակցությունների թվով քվեաթերթիկներ, մտնում է քվեախուց, ընտրում այն քվեաթերթիկը, որի օգտին քվեարկելու է, տարածքային թեկնածուի դեպքում՝ հակառակ կողմում կատարում նշում, տեղադրում ծրարի մեջ եւ գցում քվեատուփը, իսկ մյուս քվեաթերթիկները՝ խցում դրված արկղում: Եթե քաղաքացին քվեախցից դուրս է գալիս՝ ձեռքին որոշակի քանակության քվեաթերթիկներով, հանձաժողովը նրան անմիջապես իրազեկելու է, որ նա պետք է վերադառնա քվեախուց եւ այդ քվեաթերթիկները գցի արկղի մեջ»,-նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում պարզաբանեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
«Դա չի նշանակում, որ ամեն ընտրողի պետք է ստուգեն, պայուսակը նայեն: Խոսքն այն մասին է, երբ հանձնաժողովն ակնհայտ տեսնում է, որ քաղաքացին քվեախցից դուրս է գալիս քվեաթերթիկներով: Դա շփոթմունք էլ կարող է լինել: Պետք է անմիջապես պարզաբանել, որ ավելորդ քվեաթերթիկներն անմիջապես պետք է գցել արկղի մեջ»,-հավելեց նա:
ԿԸՀ նիստում հաստատվեց նաեւ, որ երբ քվեախցի արկղերը լցվում են, դրանից հետո միայն տեղի է ունենում դատարկման գործընթացը՝ առանց ծրարներն ուսումնասիրելու կամ հաշվելու:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ