Նյու Յորքի իշխանությունները հայտարարել են, որ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինի մահվան պատճառները պարզելու համար անհրաժեշտ է լրացուցիչ փորձաքննություն անցկացնել, որը կտևի մի քանի շաբաթ: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»:
Նյու Յորքի բժշկական փորձագետներն առայժմ չեն կարողացել պարզել Չուրկինի մահվան պատճառները: Նրանք եկել են այն եզրակացության, որ անհրաժեշտ է լրացուցիչ քննություն անցկացնել, այդ թվում տոկսիկոլոգիական փորձաքննություն և այլ ստուգումներ:
Միայն դրանից հետո հնարավոր կլինի ասել՝ որն է Չուրկինի վաղահաս մահվան պատճառը: Լրացուցիչ փորձաքննության համար կպահանջվի մի քանի շաբաթ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ