Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Խոջոյանը դատավորին բողոքել է, որ իր մաշկային հիվանդության դեմ դեղեր չեն տալիս

Փետրվար 22,2017 18:45

2016թ. հունիսի 24-ին Բերդի տարածաշրջանի Վերին Կարմիրաղբյուր գյուղում 17-ամյա Աստղիկ Հանիսյանի սպանության մեջ մեղադրվող 26-ամյա Արսեն Խոջոյանի նկատմամբ 2016թ. հունիսի 25-ին նշանակված դատահետքաբանական եւ դատակենսաբանական համալիր փորձաքննության եզրակացությունը ստացվել է:

Իրավապահներից տեղեկացանք, որ այդ քրեական գործով նախաքննությունը ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ավարտվել է, գործը կուղարկվի Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան: Ա. Խոջոյանը գտնվում է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում:

Ա. Խոջոյանի պաշտպան Աննա Մեժլումյանն ասաց, որ 2 առաջ դատարանում քննվել է Ա. Խոջոյանի կալանքը մեկ ամսով երկարաձգելու միջնորդությունը: Հանրային պաշտպան Ա. Մեժլումյանի վկայությամբ՝ այդ միջնորդության քննարկման ժամանակ Արսենը դատավորին բողոքել է, որ իր մաշկային հիվանդության՝ փսորիազի բուժման համար քրեակատարողական հիմնարկում իրեն դեղորայք չեն տալիս, դեղեր գնելու համար իր ընտանիքը ֆինանսական միջոցներ չունի:

Հավելենք, որ Արսեն Խոջոյանը 2014թ. մարտի 7-ից ապրիլի 10-ը գտնվել է Ադրբեջանի տարածքում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728