Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մարդիկ կան՝ կոկա-կոլան են որպես հակաբեղմնավորիչ օգտագործում. (Տեսանյութ)

Փետրվար 22,2017 18:40

Չնայած սեռով պայմանավորված աբորտների թիվը անցյալ տարի նվազել է, այնուամենայնիվ, ծնելիության ցածր ցուցանիշը  Հայաստանում շարունակվում է մնալ ժողովրդագրական խնդիրներից մեկը:

Ծնելիության խրախուսման համար բացի անվճար ծննդօգնությունից, արդյոք անհրաժետշտ չե՞ն այլ հարակից սոցիալական ծրագրեր՝ բնակարանային խնդրի լուծում, աշխատատեղ, երեխաների խնամքի կենտրոններ, ֆինանսական զգալի աջակցություն եւ այլն. Ժողովրդագրական իրավիճակի բարելավման ազգային ծրագիրը կառավարություն մտավ, բայց դրանից հետո ոչինչ չարվեց. Aravot.am-ի այս հարցին ի պատասխան առողջապահության նախարարության մայրական եւ վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանն ասաց, որ սոցիալական խնդիրը մեծ նշանակություն ունի ծնելիության բարձրացման համար, բայց դա առողջապահական խնդիր չէ.

«Մենք կողմ ենք, որ լինի ծնելիության խրախուսման կոմպոնենտը, օրինակ՝ երիտասարդ ընտանիքներին բնակարաններ՝ արտոնյալ պայմաններով, մանկապարտեզների մսուր խմբերի մեծ ցանց: Մենք առաջարկություն ենք արել միջազգային կազմակերպություններին, որ թոշակառուներ տատիկները խնամեն երեխաներին՝  ունենան աշխատանք եւ վարձատրվեն որոշակի, աշխարհում այս դրական փորձն արդեն կա»:

Հղիության ընդհատման դեպքերում, ըստ Գայանե Ավագյանի, սոցիալական բաղադրիչը 25-30 % է:

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանն էլ ասաց, որ ծնելիության խնդիրը բազմաշերտ է. «Այո, ժողովրդագրական բարելավման հետ կապված խնդիրում  3 կարեւոր բաղադրիչ կա՝ ծնելիության անկումը, տղա երեխայի նախապատվությունն ու տեխնոլոգիաները:

Ժողովրդագրական բարեփոխման առումով պետք է ստեղծել պայմաններ, որպեսզի  ցանկանան երեխաներ ունենալ, դրա հիմնական պայմանը սոցիալականն է:

Կառավարությունում է այդ ծրագիր, այն անգամ քննարկվել է ազգային անվտանգության խորհրդում:  Այս ծրագրով առաջին անգամ թիրախավորվում է ոչ թե ծնելիությունն, այլ այն միջավայրը, որտեղ ծնելիությունը պետք է բարելավվի»:

Մանրամասները՝ տեսանյութում

Ինչ վերաբերում է ծնելիության անկմանը, ապա մասնագետներն ասացին, որ դրա պատճառներից է նաեւ անպտղությունը, հատկապես երկրորդային անպտղությունը, իսկ երկրոդային անպտղության պատճառներից են սեռավարկաները, սխալ աբորտները եւ այլն:

Պարոն Հայրապետյանն ասաց, որ Հայաստանի բնակչության շրջանում ժամանակակից հակաբեղմանվորիչների օգտագործման ցուցանիշն ընդամենը 27% է. սա ժողովրդագրություն եւ առողջապահություն հետազոտության տվյալն է:

«Մարդիկ կան, որ որպես հակաբեղմնավորիչ են օգտագործում կոկա-կոլան: Մեր հասարակությունում հակաբեղմնավորչների մասին տարօրինակ բացասական վերաբերմունք կա: Օրինակ՝ փոքր ազգ ենք, պետք չի հակաբեղմնավորիչ: Որոշ միֆեր ու վախեր կան: Մենք ունենք երկրորդային անպտղության մեծ ցուցանիշ՝ 12-14% տոկոս: Մեր կանայք, որոնք հաջորդ երեխան չեն ունենում, ուրեմն ինչ-որ բան է եղել՝  չբուժված սեռավարակներ,  սխալ աբորտներ: Պետք է կարողանանք հանրությանը հասցնել, որ ժամանակակից  հակաբեղմնավորիչ օգտագործելը ազգը չի կրճատում, այլ մայրական պոտենցիան է պահպանում»:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728