Փետրվարի 16-ին ընտրական ցուցակները ԿԸՀ ներկայացրած «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան»(ՕՐՕ) դաշինքի փաստաթղթերում որոշակի թերություններ կան: ԿԸՀ այսօրվա նիստում զեկուցվեց, որ դաշինքի ցուցակում 23-րդ տեղում առաջադրված թեկնածուի՝ Վլադիմիր Առաքելյանի փաստաթղթերից բացակայում են նրա՝ վերջին չորս տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսանալու եւ վերջին չորս տարում ՀՀ-ում բնակվելու մասին տեղեկանքը: Իսկ 127-րդ տեղում գտնվող Սամվել Միքայելյանի առնչությամբ որեւէ փաստաթուղթ չի ներկայացվել:
ԿԸՀ-ն ըստ սահմանված կարգի որոշեց դաշինքին 48 ժամ տալ՝ անճշտությունները վերացնելու համար, ինչից հետո միայն հանձնաժողովը կանդրադառնա առաջիկա ԱԺ ընտրություններում դաշինքի մասնակցությունը գրանցելու հարցին:
Նույն որոշումը կայացվեց Կոմունիստական կուսակցության հանդեպ, որի դեպքում բացակայում են որոշ թեկնածուների, այդ թվում՝ Նինա Ղազարյանի, Հենրիկ Դավթյանի, Նորայր Սարգսյանի՝ հայերենին տիրապետելու հանգամանքը հաստատող կրթական փաստաթղթերը:
Մանրամասն՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ