Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՔԱՎ. 2016-ին ավելացել է ոստիկանության աշխատակիցների կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերի թիվը

Փետրվար 22,2017 17:37

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացնում է 2016 թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին ՀՀ-ում ոստիկանության աշխատակիցների կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերի ամփոփ պատկերը՝ ըստ զանգվածային լրատվության միջոցների:

Դեպքերը հավաքագրելու նպատակով մշտադիտարկվել է 14 առցանց լրատվամիջոց և ՀՀ Հատուկ քննչական ծառայության ու Ոստիկանության պաշտոնական կայքէջերը:

Արձանագրված դեպքերը բաժանվել են երեք պայմանական խմբի` անհատական բնույթի դեպքեր, հավաքների ժամանակ կամ դրանց մասնակցելու արդյունքում տեղի ունեցած դեպքեր և ահազանգեր (տեղեկատվությունը խախտման մասին հոդվածում ներկայացվում է երրորդ անձի (անձանց) կողմից):

Համաձայն ուսումնասիրության՝ 2016-ին ավելացել է ինչպես ոստիկանության աշխատակիցների կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերի թիվը՝ հասնելով 338-ի, այնպես էլ մարդու իրավունքների խախտումների ընդհանուր թիվը:

Ինչպես 2015-ին, այնպես էլ 2016-ին առավելապես խախտվել են հավաքների ազատության, անձնական ազատության և անձեռնմխելիության և ֆիզիկական բռնությունից զերծ մնալու իրավունքները, որոնց խախտումների թիվը 2016-ին շեշտակի աճել է:

Ավելացել է նաև այն դեպքերի թիվը, որոնց արդյունքում միաժամանակ խախտվել է երկուսից ավելի մարդու իրավունք:

Անդրադարձ է կատարվել համանման իրավիճակներում Ոստիկանության անկանխատեսելի և խտրական գործողություններին, ինչպես նաև ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի վարքագծին՝ քննարկելով առանձին դեպքեր:

 

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728