ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այսօրվա ձևաչափին այլընտրանք չկա։ Այս մասին, ինչպես հաղորդում է Ռիա Նովոստին, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի իր գործընկեր Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո։
«Եթե մենք իսկապես հավատարիմ ենք բոլորի համար ընդունելի որոշում գտնելու անհրաժեշտության վերաբերյալ պայմանավորվածություններին, ապա, իմ խորին համոզմամբ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի ներկա ձևաչափին այլընտրանք չկա»,- ասել է Լավրովը Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսին։
Նա նշել է, որ պարբերաբար դրան կողմ են արտահայտվել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները։
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ