Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ մեկ շինության մեջ կա 2 ընտրատարածք, մեկից մյուսն են «գաղթում», այստեղ խնդիր կա». Դանիել Իոաննիսյան. (Տեսանյութ)

Փետրվար 22,2017 16:40

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ի՝ ՀՀ ընտրական օրենսգրքում կիրառվող «տեղամասային կենտրոն», «տեղամասային կենտրոնի մուտք» եզրույթների տարաբնույթ ընկալումը բացառելու նպատակով ԿԸՀ-ի կողմից պաշտոնական պարզաբանում տալու դիմումը:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը պարզաբանեց՝ Ընտրական օրենսգրքում նշյալ եզրույթների սահմանումից պարզ չէ՝ շենքն ամբողջությա՞մբ է համարվում տեղամասային կենտրոն, թե միայն այն տարածքը, որտեղ տեղի է ունենում քվեարկությունը. «Երբեմն մեծ շինության մեջ մի քանի տեղամասային կենտրոն կա: Ենթադրենք, տեղամասը չորս հարկանի շինություն է, արդյոք ԸՕ սահմանափակումները տարածվո՞ւմ են ողջ շինության կամ այն հատվածի վրա, որը կապ ունի ընտրության հետ: Ընտրության գործընթացի հետ առնչվող հատվածը պետք է համարվի տեղամասային կենտրոն՝ մեր կարծիքով»:

Դանիել Իոաննիսյանը տարակուսանք հայտնեց. «Երբ մեկ շինության մեջ կա երկու ընտրատարածք, մի տեղամասից մյուսն են «գաղթում», այստեղ խնդիր կա: Նաեւ խնդիր կա ոստիկանների գործողությունների հետ կապված: Այդ նպատակով ցանկանում ենք, որ ԿԸՀ-ն պաշտոնական պարզաբանմամբ հստակ տարանջատի տեղամասերը»:

Ինչ վերաբերում է «տեղամասային մուտք» հասկացությանը, Դանիել Իոաննիսյանի խոսքով՝ որոշ շինություններ, ասենք՝ դպրոցները, ունենում են մեկից ավելի մուտքեր եւ պարզ չէ՝ ո՞րն է դիտարկվում որպես մուտք, եւ արդյոք ոստիկանը միայն մե՞կ մուտքն է պահպանելու:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նշեց, որ ըստ ԸՕ-ի՝ շինությունն է համարվում ընտրատեղամաս՝ ըստ համապատասխան հասցեների, իսկ ԸՕ-ում եզրույթները հստակ տարանջատվում են, այդ թվում՝ «մուտք»-ը: Տիգրան Մուկուչյանը կարծիք հայտնեց, որ խնդիրը կարելի է լուծել ուսուցման եղանակով՝ տեղամասային հանձնաժողովներին իրազեկելով:

Դանիել Իոաննիսյանը չհամաձայնեց՝ այստեղ նաեւ դիտորդների հարց կա. «Նրանց պետք է հստակ ասենք՝ քո դիտարկած տեղամասի սահմաններն այսպիսին են: Եթե տեղամասը չորս հարկանի շենքում է, դիտորդը նույն իրավունքներն ունի քվեարկության սենյակո՞ւմ եւ 4-րդ հարկո՞ւմ: Անհրաժեշտ է ԿԸՀ պաշտոնական պարզաբանում, ուղեցույցում ամրագրելը բավարար չէ»:

Դանիել Իոաննիսյանն առաջարկեց ուղեցույց սահմանել ոչ միայն հանձնաժողովների, այլեւ նաեւ դիտորդների համար: ԿԸՀ անդամները կողմ քվեարկեցին, որ այս առնչությամբ պաշտոնական պարզաբանում տրվի:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728