Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՏԲ-Հայաստան Բանկը ներկայացնում է ինտերնետային գնումներ կատարելու ժամանակակից եղանակ

Փետրվար 22,2017 16:25

ՎՏԲ-Հայաստան Բանկն իր Visa քարտապանների համար գործարկել է ինտերնետ գնումների ժամանակակից և անվտանգ ծառայություն: Սկսած 22.02.2017-ից ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտապանների ինտերնետ-գնումները` շնորհիվ 3D-Secure համակարգի, պաշտպանված կլինեն անվտանգության բարձր մակարդակով: 3D-Secure համակարգը հնարավորություն է տալիս ինտերնետային գնման պահին նույնականացնելու քարտապանին` մուտքագրված մեկանգամյա օգտագործման գաղտնագրի շնորհիվ, որը Բանկն ուղարկում է քարտապանին SMS հաղորդագրության միջոցով հենց գնման պահին:
3D-Secure ծառայությունը քարտապաններին տալիս է հետևյալ առավելությունները`

• անվտանգություն. ինտերնետ-գնումը հաստատվում է մեկանգամյա օգտագործման գաղտնաբառով, որը հասանելի է միայն կոնկրետ քարտապանին (գաղտնաբառը ուղարկվում է քարտապանի բջջային հեռախոսահամարին SMS հաղորդագրության միջոցով) և վավեր է միայն մեկ գնման համար;
• պարզություն և հարմարավետություն. վճարում կատարելու համար հաճախորդն առցանց վճարման էջում մուտքագրում է SMS հաղորդագրության միջոցով իր բջջային
3D-Secure համակարգի կիրառմամբ (այսինքն անվտանգ) ինտերնետ գնումներ կատարելու համար անհրաժեշտ է օգտվել 3D-Secure հավատարմագրում ունեցող ինտերնետ խանութներից, այլապես վճարումը կկատարվի առանց մեկանգամյա գաղտնաբառով քարտապանին նույնականացնելու: Այնուամենայնիվ, ՎՏԲ-Հայաստան Բանկի VISA քարտապանները ապահովված կլինեն անվտանգության լրացուցիչ միջոցով, որը խարդախությունների հավանականությունը հավասարեցնում է զրոյի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728