Լրահոս
Օրվա լրահոսը

Չավուշօղլուն կրկնել է Խոջալուի դեպքերի մասին ադրբեջանական անհիմն թեզերը. Ermenihaber.am

Փետրվար 22,2017 16:23

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, Ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ մասնակցել է «Թյուրքախոս երկրների խորհրդի» և Ահմեթ Յեսեվի համալսարանի կողմից Անկարայում կազմակերպված Խոջալուի դեպքերի 25-րդ տարելիցին նվիրված գիտաժողովին:

Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` Չավուշօղլուն ելույթի ժամանակ կրկին հանդես է եկել Հայաստանի դեմ մեղադրանքներով` պաշտպանելով Խոջալուի դեպքերի վերաբերյալ ադրբեջանական անհիմն թեզերը: Չավուշօղլուն հայտարարել է, որ իրենք ամեն ինչ անում են եղբայրական պետության հետ միասին բոլոր հնարավոր միջոցներով Խոջալուում կատարվածի մասին աշխարհին իրազեկելու համար:

Չավուշօղլուն անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանության թեմային` կրկնելով Թուրքիայի իբր կառուցողական դիրքորոշման մասին իրենց պաշտոնական թեզերը:

«Հայաստանը միշտ մերժում է մեր առաջարկները: Ասացինք` համատեղ հանձնաժողով ստեղծենք, արխիվները բացենք, գիտնականները թող գան մասնակցեն, այլ երկրներից էլ թող գան մասնակցեն, բայց Հայաստանը չի ցանկանում առերեսվել իրականության հետ»,- նշել է Թուրքիայի գլխավոր դիվանագետը:

Վերջինս հիշատակել է նաև ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրենքի վերաբերյալ Ֆրանսիայի գերագույն դատարանի որոշումը, նախորդ տարի Եվրադատարանում «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով դատավճիռն ու դրանք ներկայացրել որպես ապտակ հայերին:

Նյութի մանրամասները կարդացեք Ermenihaber.amի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728