Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թեեւ աղջիկ երեխաների աբորտները նվազել են, բայց որոշ գյուղերում էլ աղջիկներին չեն թողնում դպրոց գնան (Տեսանյութ)

Փետրվար 22,2017 16:07

2016 թվականին սեռով պայմանավորված հղիության ընդհատումների ցուցանիշը նվազել է, այսինքն՝ աղջիկ երեխաներն անցյալ տարի ավելի շատ են ծնվել: Այսօր այս մասին «Արմենպրես» ակումբում ասաց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը: Նրա խոսքերով, հետազոտության համաձայն, անցյալ տարի Հայաստանում 100 աղջկա դիմաց ծնվել է 112 տղա: Նախկին 3 տարիներին 100 աղջկա դիմաց ծնվում էր 114 տղա: Իսկ աղջիկ-տղա ծնունդների բնականոն հարաբերակցությունը 102-106 տղայի դիմաց- 100 աղջիկն է:

Գարիկ Հայրապետյանն ասաց, որ նման ցուցանիշի հասնելը մեծ հաջողություն է եւ Հայաստանը այն եզակի երկրներից է, որտեղ 5 տարվա ընթացքում այս ուղղությամբ դրական փոփոխություններ են նկատվում. «Ոչ մի երկիր այսքան կարճ ժամանակահատվածում նման հաջողության չի հասել»: Հայրապետյանն ասաց, որ օրենսդրական փոփոխությունը տվեց իր արդյունքը, այն, որ «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում  փոփոխություններ կատարվեցին, եւ սրան գումարած լայնածավալ քարոզչությունն ու իրազեկումը, մարդիկ սկսեցին գնահատել աղջիկ երեխաներին:

Ասուլիսին ներկա առողջապահության նախարարության մայրական եւ վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանն էլ ասաց, որ 2001 թվականին 100 աղջկա դիմաց ծնվում էր 120 տղա. սա շատ բարձր ցուցանիշ է, սակայն տարիների ընթացքում նվազեց այդ միտումը, եւ անգամ մեկ նիշով իջեցումը մասնագետները լուրջ հաջողություն են համարում:

Անդրադառնալով ընդհանրապես հղիության ընդհատմանը, տիկին Ավագյանն ասաց, որ տարեկան մոտ 70 հազար հղիություն են հետեւում, եւ տարեկան 7-8 հազար աբորտներ են գրանցվում. «Դրական միտում կա, եթե առաջներում մենք հղիության ինքնաբեր վիժումներ էինք ունենում, 2016 թվականին հազարով իջել է թիվը»:

Մանրամասն՝ տեսանյութում

Գարիկ Հայրապետյանն էլ ասաց, որ հիմա աղջիկ երեխաների նկատմամբ այլ խտրականություն է նկատվում. «Եթե առաջ միայն չէին թողնում աղջիկ երեխաները ծնվեն, հիմա էլ այդ քիչ ծնված աղջիկների հանդեպ այլ խտրականություն է լինում: Օրինակ՝ Գեղարքունիքի մարզում դասարաններ կան, որ կամ 1-2 աղջիկ է, կամ չկան աղջիկներ: Կամ էլ այդ փոքր թվով ծնված աղջիկ երեխաներին ծնողները չեն թողնում դպրոց գնան, քանի որ միայնակ են լինելու դասարանում: Այսինքն՝ կրթության իրավունքից է զրկում են»:

Պարոն Հայրապետյանի խոսքերով՝ սեռով պայմանավորված հղիության ընդհատման ամենալուրջ պատճառը կանանց եւ տղամարդկանց անհավասարությունն է. օրինակ՝ աշխատավարձերի տարբերությունը, կնոջ աշխատավարձը ի համեմատ տղամարդու, 36 %-ով ցածր է:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728