Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյան․ «Ոչ մի բանից չեմ վախենում». «Ազատություն» ռադիոկայան

Փետրվար 22,2017 15:05

Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ցուցակը գլխավորող Սեյրան Օհանյանը բացառիկ հարցազրույց է տվել «Ազատությանը»․

– Պարոն Օհանյան, գնահատական էի Ձեզանից խնդրում: Մամուլը անընդհատ գրում է, որ կարող է Ձեր դեմ քրեական գործեր հարուցվեն՝ բանակում չարաշահումների հետ կապված, ընդհուպ անգամ գրեցին, որ կարող է զինված խմբի բացահայտման շրջանակներում Ձեր անունը կապվի: Դուք հնարավոր համարո՞ւմ եք, որ ի վերջո, Ձեր այս քաղաքական գործունեության արդյունքում Ձեր դեմ քրեական գործ հարուցվի:

– Ես ընդհանուր առմամբ ոչ մի մտավախություն չունեմ ոչ մի բանից, որովհետև գտնում եմ, որ ես իմ ծառայությունը իմ երկրին, իմ հայրենիքին տարել եմ արդար, եթե ինչ-որ խնդիրներ լիներ, ապա այդ խնդիրները ժամանակին կբարձրաձայնեին: Ես ոչ մի բանից, ոչ մի երևույթից և այլն, չեմ վախենում և գտնում եմ, որ դա շահարկումներ է: Ընդհանուր առմամբ այսօր լրատվական դաշտը լցված է տարբեր մեկնաբանություններով, և հիմնական թիրախը ես եմ հանդիսանում: Գտնում եմ, որ դա նաև բարոյականությունից մի քիչ զուրկ երևույթներ են, ճիշտ չեն:

– Իսկ ինչո՞ւ են հենց Ձեզ թիրախավորել, ի՞նչ եք կարծում:

– Որովհետև, կարծում եմ, որ մենք միակ ուժն ենք, որը որ գտնվում է վերահսկողությունից դուրս, գործում է ինքնուրույն, գործում է բացառապես գաղափարներից ելնելով և գործում է ի շահ մեր ժողովրդի:

– Պարոն Օհանյան, այսինքն՝ Դուք բացառում եք, որ կարող են գտնել ինչ-որ մի բան, որի շրջանակներում կարող է Ձեր դեմ քրեական գործ հարուցվել, այսինքն՝ Դուք որևէ չարաշահման մեջ ներգրավված չեք եղել, և Ձեր անունը անհնար է կապել:

– Ես չգիտեմ իրենք ինչ են փնտրում, համենայն դեպս՝ նույն այն աշխատատեղում, որտեղ որ ես երկար տարիներ իմ ծառայությունը տարել եմ, փնտրողներից մեկը ես եմ եղել և ամենաշատ փնտրողը ես եմ եղել և ամենաշատը ես եմ բացահայտել: Գոյություն ունի քաղաքացիական վերահսկողություն Զինված ուժերի նկատմամբ հասկացությունը, որի մի մասը իրականացրել է պաշտպանության նախարարի ենթակա վերահսկողական ծառայությունները՝ վերահսկիչ վարչությունը, Ռազմական ոստիկանությունը, ներքին աուդիտի վարչությունը, և հիմնականում իմ գործունեության մի մասը ես նվիրել եմ հենց կոռուպցիոն ռիսկերի դեմ պայքարին:

 

Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728