Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Կարայանը ԵԱՏՀ Կոլեգիայի անդամ (նախարար) Կարինե Մինասյանի հետ քննարկել է ԵԱՏՄ Թվային օրակարգը

Փետրվար 22,2017 14:58

Փետրվարի 22-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում նախարար Սուրեն Կարայանը հանդիպել է ԵԱՏՀ ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Կարինե Մինասյանին և ԵԱՏՀ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Խաժակ Կարայանին՝ քննարկելու Եվրասիական տնտեսական միության Թվային օրակարգի ռազմավարական ուղղությունների քննարկման նպատակով։ Հանդիպմանը մասնակցել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը և ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արման Խաչատուրյանը:

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանն, ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ներկայացուցիչներ և այլ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ։

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն իր խոսքում նշել է․«Ուրախ ենք ձեզ ողջունել այս կարևոր թեման քննարկելու նպատակով։ Թվային տնտեսությունը մեր հեռանկարային զարգացման հիմքերից է»։

ԵԱՏՀ ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Կարինե Մինասյանի խոսքով՝ Հայաստանը առաջատար դիրքեր ունի տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ոլորտում, և կա լուրջ ներուժ՝ խթանելու թվային տնտեսությունը:
ԵԱՏՄ երկրները մտադիր են միասնական թվային տարածքում իրականացնել հետևյալ խնդիրները.

• Միության անդամ պետություններում թվային տնտեսության նորմատիվ-իրավական բազայի մշակում
• Թվային տնտեսության ոլորտում պետություն-մասնավոր հատված համագործակցության ստեղծում
• Նպաստել և աջակցել թվային նախաձեռնություններին ու ծրագրերին
• Միության անդամ պետությունների բոլոր հետաքրքրված քաղաքացիների և կազմակերպությունների միջև երկխոսության ապահովում և թվային տնտեսության բնագավառում լավագույն փորձի առաջմղում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հարցեր կապված Եվրասիական տնտեսական միության Թվային օրակարգի ռազմավարական ուղղությունների կոնտեքստում Հայաստանի կողմից իրականացվելիք աշխատանքների վերաբերյալ:

 

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728