Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը գտնում է, որ կարեւոր պաշտոններ պիտի զբաղեցնեն պետականամետ մտածողությամբ պաշտոնյաները եւ հատկապես երկրի համար խիստ կարեւոր պաշտոնները պետք է տրվեն հենց այդպիսի մարդկանց: Նա նկատի ուներ նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, որը պաշտոնից ազատվելուն պես` դարձավ ընդդիմություն: Գագիկ Մակարյանը պետական այդ պաշտոնից դուրս գալն ու ընդդիմադիրի կեցվածք ընդունելը համարում է խիստ վտանգավոր. «Որովհետեւ այդպիսի մարդուն մեր բարի չկամեցող ուժերը կարող են «վերբովկայի» ենթարկել` կորզելով ինֆորմացիա: Ի՞նչ է նշանակում այդպիսի կեցվածքով հանդես գալ: Դրա համար ես կուզեի, որ այս տեսանկյունից շատ զգույշ վերաբերվեն բոլոր կողմերը նաեւ այդ անձին, որն այդ մասին խոսում է, որովհետեւ ես դա համարում եմ, ոչ այդքան ռացիոնալ կեցվածք»:
Անդրադառնալով պաշտպանության ոլորտին, պարոն Մակարյանն ասաց, որ էական փոփոխություններ են կատարվում եւ որ ամենակարեւորն է, ռազմական արդյունաբերության մեջ հայկական միտքն ու տեխնոլոգիաները կարող են ավելի էականորեն կիրառվել:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ