Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որն Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու է «Ծառուկյան դաշինքով», վարկանիշային թեկնածու լինելուց բացի, ընդգրկված է նաև այս դաշինքի համապետական ցուցակում։ Նա զբաղեցնում է 17-րդ տեղը՝ Գագիկ Ծառուկյանի ու Հովիկ Աբրահամյանի մերձավորներից հետո։
14-րդ հորիզոնականում Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդի Դավիթ Մանուկյանն է, որը Գագիկ Ծառուկյանի փեսան է։ 15-րդ տեղում ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանն է, հաջորդը Հովիկ Աբրահամյանի զարմուհի, ԱԺ պատգամավոր Կարինե Պողոսյանն է, որը նախկին վարչապետի՝ ՀՀԿ-ի շարքերը լքելուն պես, դուրս եկավ այս կուսակցությունից և 17-րդը՝ Վարդան Ղուկասյանն է, որը նույնպես լքել է ՀՀԿ-ի շարքերը՝ հայտարարելով, որ ոչ թե ինքը, այլ ՀՀԿ-ն է հեռացել իրենից։
Գագիկ Ծառուկյանի գլխավորած դաշինքի համապետական ցուցակի առավել անցողիկ տեղերում ևս մեկ գյումրեցի կա՝ առաջին տասնյակում ընդգրկված է Գյումրու մանկավարժական ինստիտուտի նախկին ռեկտոր Վարդևան Գրիգորյանը, որը Գյումրու ՏԻՄ ընտրություններում գլխավորում էր ԲՀԿ-ի ցուցակը, նրանց քաղաքապետի թեկնածուն էր։
Նկատենք, սակայն, որ ըստ կանխատեսումների ու հաշվարկների, Շիրակի մարզից առավելագույնը 4 պատգամավոր կլինի խորհրդարանում։
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Աստված ոչ անի։