Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Շտապօգնության մեքենաները վարորդներից ճանապարհ են «մուրում»

Փետրվար 22,2017 11:58

Արշակունյաց պողոտայում օրը մի քանի անգամ կարելի է ականատես լինել շտապօգնության մեքենաների, որոնք վարորդներից ուղղակի ճանապարհ են «մուրում»:

Այս տեսարանը հատկապես օրվա պիկ ժամերին է լինում` մայրաքաղաքի տարբեր փողոցներում: Անանցանելիության պատճառով շտապօգնության մեքենայի վարորդը, որը ծանր հիվանդ է տեղափոխում կամ շտապում է հիվանդին օգնության, ստիպված է լինում լուսաձայնային ազդանշանը միացրած խցանման մեջ երկարատեւ «լռվել»: Սակայն դրանից իրավիճակը չի փոխվում: Վարորդները մեծ ցանկության դեպքում էլ, միեւնույն է, ճանապարհը շտապօգնության մեքենային չեն կարողանում զիջել. նախ՝ այն պատճառով, որ ճանապարհին նման դեպքերի համար նախատեսված որեւէ այլ ազատ գոտի չկա, եւ բացի այդ՝ ճանապարհային ոստիկաններն էլ խցանումները կարգավորելիս այս հարցին առանձնապես ուշադրություն չեն դարձնում:

Այս խնդիրը առկա է նաեւ հրշեջ մեքենաների համար, որոնք նույնպես երթեւեկությունը մի կերպ են ճեղքում:

Քաղաքակիրթ երկրներում այս ծառայություններին, կարելի է ասել, «գլխի վրա» են պահում` հաշվի առնելով, թե հասարակության համար նրանք ինչ կարեւոր առաքելություն են կատարում: Նրանց համար առանձնացված գոտում, եթե նույնիսկ ճանապարհն ազատ է, որեւէ մեքենա մուտք չի գործում:

Մեզ մոտ, բացի այն, որ այդքան երկար միացված ձայնային ազդանշանները շրջապատում անտեղի խուճապ են առաջացնում, այդ ծառայությունների նկատմամբ նման մոտեցումն ուղղակի անհարգալից վերաբերմունքի դրսեւորում է:

 

Լուսանկարը` ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆԻ

«Առավոտ»

22,02.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հար says:

    հերթական տգիգությունը համեմված անիմաստ նեգատիվով
    անորորոշ անորորոշ բառեր բառեր ու նեգատիվ, նեգատիվ,նեգատիվ

    ոչ պատճառների անալիզ, ոչ հնարավոր լուծումների առաջարկում, ոչ այլ երկրների փորձի ուսումնասիրում

    >> , ստիպված է լինում լուսաձայնային ազդանշանը միացրած խցանման մեջ երկարատեւ «լռվել»: Սակայն դրանից իրավիճակը չի փոխվում:
    հա և ինչ?? ինչ եք ցանկանում ասել??

    >> Քաղաքակիրթ երկրներում այս ծառայություններին, կարելի է ասել, «գլխի վրա» են պահում` հաշվի առնելով, թե հասարակության համար նրանք ինչ կարեւոր առաքելություն են կատարում
    իսկապես??? իսկ ինչ առաքելություն ))))

    • Հարգելի Հար, կարող էինք չհրապարակել Ձեր մեկնաբանությունը՝ մանավանդ որ խախտել եք մեր կայքում մեկնաբանություն գրելու կանոնները՝ քննադատության փոխարեն հարձակում, վիրավորանք: Սակայն հետաքրքիր է տեղեկանալ, արդյոք ենթադրում եք, որ լուսանկարի մակագրության մեջ պետք է վերլուծություն լինի եւ միջազգային փորձի վերաշարադրանք, լուծումների առաջարկ եւ ուսումնասիրություն: Ժանրերը չե՞ք խառնում:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728