Չնայած Հայաստանում արտագաղթի ահռելի ծավալներին, ընտրողների թիվը գնալով ավելանում է, այն էլ՝ երկրաչափական պրոգրեսիայով։ Փաստ, որը բավական մտահոգիչ է եւ չի տեղավորվում տարրական տրամաբանության շրջանակներում։ Իրավիճակն ավելի լավ հասկանալու համար ներկայացնենք վերջին քսան տարիների ընթացքում Հայաստանում ընտրողների եւ մշտական բնակչության թվի փոփոխության դինամիկան։
Եվ այսպես՝ այս խորհրդարանական ընտրություններից առաջ ոստիկանությունը ԿԸՀ է ներկայացրել տեղեկանք՝ Հայաստանում ընտրողների քանակի վերաբերյալ։ Ըստ այդմ, 2016թ. դեկտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանում կա 2 մլն 564 հազար 334 ընտրող։
Միաժամանակ ՀՀ ԱՎԾ տվյալների համաձայն՝ 2016թ. տարեվերջին Հայաստանում մշտական բնակիչների թիվը կազմել է 2 մլն 993 հազար 900 հոգի։ Ստացվում է՝ ՀՀ մշտական բնակչության թվի 85 տոկոսը կազմել են ընտրողները՝ 18 տարեկանից բարձր անձինք։ Սա, համաձայնեք, մեղմ ասած, նոնսենս է, քանի որ փորձագետների պնդմամբ՝ ընտրողների թիվը չի կարող գերազանցել բնակչության 60-65 տոկոսը։
Եթե հաշվի առնենք այն փաստը, որ առկա բնակչության թիվն ավելի քիչ է, քան մշտական բնակիչների քանակը, ապա ընտրացուցակների ուռճացվածությունն ավելի ակնհայտ է դառնում։ 2011թ. անցկացված մարդահամարի տվյալներով՝ ՀՀ առկա բնակչության թիվը եղել է 2 մլն 871 հազար 771 մարդ, եւ այս առումով կստացվի, որ ընտրողների թիվը կազմում է բնակչության 95.9 տոկոսը, հրաշալի ապացույց այն բանի, որ ընտրացուցակներն աներեւակայելի չափերի ուռճացված են։
Կարդացեք նաև
Արման ԳԱԼՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում