ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել Հարավային Կովկասում հակամարտության կողմերին չտապալել խաղաղ բանակցություններին ուղղված ջանքերը: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի կայքում տարածված հաղորդագրության մեջ:
«Ես կոչ եմ անում բոլոր կողմերին զերծ մնալ այնպիսի միակողմանի քայլերից կամ փորձերից, որոնք կարող են ավելի բարդացնել իրավիճակը և վտանգի տակ դնել բանակցությունների ճանապարհով համաձայնագրի հասնելուն ուղղված ջանքերը: Դա հատկապես արդիական է՝ կապված Ուկրաինայի արևելքի և Հարավային Կովկասի հակամարտություններում վերջին իրադարձություների հետ»,- ասել է Գուտերեշը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ