Հայրենի իշխանությունները պարբերաբար բարձրաձայնում են Արցախը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու անհրաժեշտության մասին։ Նախօրեին այս խնդրին ռուսական լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում անդրադարձավ նաեւ ՀՀ ԱԳ նախարար Է. Նալբանդյանը։ Որքանո՞վ է իրատեսական նման հեռանկարը, եւ արդյոք Հայաստանը դժգոհելուց բացի՝ լուրջ քայլեր ձեռնարկում է այդ ուղղությամբ։ «Ժողովուրդ»-ի զրուցակիցը ՀԱԿ վարչության անդամ, ՀՀ ԱԳՆ նախկին մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն է։
– «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նաեւ ասել է, որ առանց Ստեփանակերտի ուղղակի մասնակցության բանակցություններին Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը հնարավոր չէ։ Անընդհատ այդ մասին է բարձրաձայնվում, դա հնարավո՞ր է, ի վերջո։
– Ժամանակին մեր իշխանությունների բացթողումն էր, որ Ստեփանակերտը բանակցություններից դուրս եկավ, որը 97 թվականին վետոյի իրավունքով ամբողջությամբ կարողանում էր լինել բանակցությունների կողմ, եւ նախատեսված էր, որ ինքը լիիրավ կողմ էր Ադրբեջանի եւ Հայաստանի հետ միասին։
Այսօր վիճակը մի քիչ այլ է, եւ ես միեւնույն ժամանակ կցանկանայի լսել նաեւ իշխանություններից, թե իրենք ինչպես են պատկերացնում Ստեփանակերտի լիարժեք մասնակցությունը։
Կարդացեք նաև
Վահագն ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում