Լրահոս
Օրվա լրահոսը

Վահագնի թաղամասում, որտեղ Սեյրան Օհանյանը տուն է վարձել, վարձակալության գումարը սկսվում է 3000 դոլարից. «Հայկական ժամանակ»

Փետրվար 22,2017 10:59

Վահագնի թաղամասում, որտեղ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը տուն է վարձել, առանձնատների ամսական վարձակալության գումարը սկսվում է 3000 դոլարից։ Այս մասին զրույցում փոխանցեց Վահագնի բնակելի թաղամասի վարչական աշխատակիցը։

Հանուն արդարության պետք է նշել, որ որպես տուրիստական ընկերության աշխատակից ներկայանալով` փորձեցինք ճշտել թաղամասի բնակարաններին ու առանձնատներին վերաբերող որոշակի գներ, քանի որ նման դեպքերում լրագրողներին տեղեկատվություն տալու հարցում, մեղմ ասած, այնքան էլ բարեհաճ չեն լինում։

Փորձեցինք հետաքրքրվել նաեւ, թե վաճառվե՞լ է արդյոք Սեյրան Օհանյանի կիսակառույց առանձնատունը։ «Ոչ, ոչ»,- պատասխանեց  աշխատակիցը՝   խուսափելով ավելի մանրամասն տեղեկություններ հաղորդել։

Սեյրան Օհանյանն ինքը մի քանի օր առաջ հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարել էր, թե Վահագնի թաղամասում առանձնատուն չունի, բայց այդտեղ ապրում է վարձով։ Նա, սակայն, չէր մանրամասնել, թե յուրաքանչյուր ամիս որքան վարձ է վճարում այդ տան համար։ Ինչպես նշեցինք, այդտեղ առանձնատների ամսական վարձը սկսվում է 3000 դոլարից, եւ կարելի է չկասկածել, որ Սեյրան Օհանյանը նման առանձնատուն վարձակալած կլիներ եւ ոչ թե առանձնատան բնակարաններից մեկը:

Ա. Ա.

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728