Գեղարքունիքի թիվ 8 ընտրատարածքից ՀՀԿ ռեյտինգային ցուցակով թեկնածություն առաջադրած Տիգրան Արզաքանցյանը, որը տարվա մեծ մասը «դրսերում» է լինում՝ Ռուսաստանում, Եվրոպայում, պարզվում է՝ ուսանող է եւ Հայաստանից բացակայությունը հիմնավորել է ուսանողական փաստաթղթերով։ Բացակայությունն անձնագրայինում դիտել են իբրեւ գործուղում։
– Դուք հաճախ եք սիրում հայտարարել, թե շատ «ակտրիսաների» հետ եք շփվում, նրանք հնարավո՞ր է մասնակցություն ունենան Ձեր ընտրարշավին՝ իբրեւ նոր մշակույթի բաղկացուցիչ մաս։
– Լսա, ուրեմն եթե մարդ էս կյանքում ապրում ա, ստեղծում ա, դրա հետ մեկտեղ ինքը կարում ա շփվի աշխարհի տարբեր մարդկանց հետ, կարում ա իրա շրջապատը մեծ պահա, ինչի ակտրիսան վա՞տ մարդ ա, որ կարում ես շփվես, տաղանդավոր մարդկանց հետ շփվելը վա՞տ բան ա, ես համ բիզնեսմենների հետ եմ շփվում, համ ակտրիսաների, համ արտիստների, որ մարդիկ չեն շփվում դրանց հետ, մենակ տելեվիզորով են տենում, ես ի՞նչ անեմ։ Թո՛ղ սաղ էլ մի քիչ օպերա բեմադրություններ նայեն, սիմֆոնիա երաժշտություն մի քիչ լսեն, զարգանան, իրանք ոչ թե ուրիշների հաջողությունից ընգնեն ինչերի մեջ, թող իրանք իրանց մեջ առաջընթաց ունենան, որ հաջողության հասնեն։ Մարդիկ ինչ ցանեն, էն էլ կհնձեն։ Ես պտի գործով ցույց տամ, գործով պտի բարելավեմ մեր ընտրողների կյանքը՝ ինչով կարող եմ։ Հասկանո՞ւմ ես, սոցիալական էսքան մեծ խնդիրներ կան, մեծ պակաս կա, ինչ-որ բանով մարդկանց մատից փուշը պտի հանենք, թե չէ… Աշխատատեղերի մեծ պակաս ունենք, բացի Երեւանից, էսօր ո՞ր մարզերն են ծփում աշխատատեղերով, առավել եւս՝ Գեղարքունիքի մարզը, դաժան ա, չէ՞, տխուր ա շատ։
– Մարզի մեծ մասը խոպան է գնացել, դժվար չի՞ լինելու խոստումներով քվե ստանալ, չէ՞ որ այդ վիճակն իշխանության գործունեության արդյունքն է։
Կարդացեք նաև
– Ընենց եմ անելու, որ սաղ խոպանից գան, էդ խոպանն իրանց դռան դեմը լինի։ Ընենց չի, որ բոլոր երկրներում կյանքը ծփում ա էս ճգնաժամի վիճակում, Հայաստանն էլ սենց շաատ աղքատ վիճակի մեջ ա։ Հայաստանը որ էսքան կարում ա ապրելակերպը դզի, էս ճգնաժամի մեջ էսօրվա բալանսում իր տեղը պահի էս շրջափակման մեջ ու խաղաղ պայմաններ ստեղծի, էդի մեծ բան ա։ Էդ մեր նախագահի շնորհքն ա, մեր կուսակցության շնորհքն ա, հասկանո՞ւմ եք,
էսօր կառավարությունը մեծ աշխատանք ա անում, երկրի նախագահը մեծ ջանք ա խնայում, որ էս վիճակում կարում են բանակը հզոր պահեն, սոցիալական վիճակը կայուն պահեն, շատ դժվար ա, ըտենց բան չկա։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում