Լրահոս
Օրվա լրահոսը

«Անհամբեր սպասում եմ՝ երբ կներառեն ինձ սեւ ցուցակում»

Փետրվար 22,2017 16:30

Լեռնային Ղարաբաղում սահմանադրական հանրաքվեին հետևող դիտորդներին Բաքուն կներառի Ադրբեջանի ԱԳՆ «սեւ ցուցակում»: Այս մասին «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիեւը: «Առավոտը» Արցախում գտնվող Եվրոպական խորհրդարանի անդամ Ֆրանկ Էնգելին խնդրեց անդրադառնալ այս հայտարարությանը: «Առաջին հերթին, այս հայտարարությունը նրանք միշտ են անում: Ես դեմ չեմ, եթե նրանք մտադիր են դա կիրառել, թո՛ղ անեն:

Վերջին անգամ, երբ ես ստուգեցի, իմ անունը այդ ցուցակում չէր: Այսպիսով՝ ես անհամբեր սպասում եմ դրան»,- ասաց Ֆրանկ Էնգելը: Նրա կարծիքով՝ Ադրբեջանի այս հայտարարությունը չի խոչընդոտի միջազգային դիտորդներին այցելել Արցախ. «Ես միշտ լսում եմ, որ Ադրբեջանը սպառնում է դա անել, բայց մենք դեռ այստեղ ենք: Դա բոլոր իրավունքների ոտնահարում է: Եթե որպես օրինակ վերցնենք Աբխազիան, Վրաստանն անգամ չի երազի սպառնալ ինչ-որ մեկին, ով գնում է Աբխազիա, երբեք թույլ չտալ մուտք գործել Ադրբեջան: Ադրբեջանը անում է դա Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: Թո՛ղ անեն»:

 

ԱՄԻ ՉԻՉԱԿՅԱՆ

«Առավոտ»

21,02.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728