Լրահոս
Օրվա լրահոսը

Սրտանոթային անբավարարություն ունեցողներն ինչպես «դիմավորեն» գարունը

Փետրվար 22,2017 12:30

Գարունը մոտենում է, եւ այն մարդիկ, որոնք ունեն սրտանոթային անբավարարություն, որպեսզի վիճակն ավելի չսրվի եւ ավելին՝ կարգավորվի, հարկավոր է բնական միջոցներով սկսել բուժում հենց վաղվանից:

Սրտային անբավարարության, սրտի հետին պատի ոչ բավարար սնուցման, սրտի թուլության եւ այլ հիվանդությունների ժամանակ, որոնք կապված են սնուցման հետ, ժողովրդական բժշկությունն առաջարկում է հետեւյալ միջոցները:

Վերցնել 400 գրամ ծիրանի չիր, 200 գրամ սեւ չամիչ, 3 հատ կիտրոն, 30 հատ մաքրած ընկույզի միջուկ: Այս բոլորը լվանալ եւ աղալ, վրան լցնել 200 գրամ մաքուր մեղր, լավ խառնել եւ լցնել ապակյա տարայի մեջ: Պահել սառնարանում 3 օր, այնուհետեւ օգտագործել օրական 3 անգամ՝ 1 ճաշի գդալ, ուտելուց մեկ ժամ առաջ:

Հարկավոր է այն օգտագործել 40 օր անընդմեջ, որից հետո կզգաք բավականին լավ: Առավել հիանալի արդյունք ունենալու համար կարելի է կրկնել 15 օր անց եւս 1 կուրս:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

21,02.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728